12:54 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է անցկացնում լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացնում ենք բարեփոխումների երրորդ տասնյակը:
Փոքր և միջին, այսպես ասած, խելացի անասնաշենքերի կառուցման ու վերակառուցման դեպքում ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի: Սահմանամերձ գյուղերում ետվերադարձը կկազմի 70 տոկոս:
Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր` 2 տոկոսով, գյուղատնտեսական կոոպերատիվներին և սահմանամերձ գյուղերին` 0 տոկոս տոկոսադրույքով:
Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման, արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2 տոկոս տոկոսադրույքով: Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50 տոկոսի ետվերադարձի տարբերակից:
2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին չվճարված գումարը տարեվերջին կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի 0.7 տոկոսը, ի համեմատություն 2017 թվականի, երբ դա եղել է 5.9 տոկոս:
Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն: Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ և միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է տեխնոլոգիա առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ:
Տարածքային համաչափ զարգացման ու սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018 թվականին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր` 3.8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: 2017 թվականին նման ծրագրեր չեն իրականացվել: Կառավարությունը 2019-ին մտադիր է այս ծրագրի համար հատկացնել 10 մլրդ դրամ:
2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով: «Բարձրավոլտ էրեկտրական ցանցերի» շահույթը 2017 թվականին եղել է 1.3 մլրդ դրամ, 2018-ին` 3.3 մլրդ դրամ:
Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում` Google play հարթակում, ինչը նախկինում անհնար էր: ՏՏ ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է, և այժմ հարկային արտոնություն են ստանում էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող ընկերությունները:
10.5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել «Ինժեներական քաղաք» ծրագիրը: 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել էր շուրջ 800-ի՝ 2017 թվականի համեմատ ապահովելով 23 տոկոս աճ: 2018 թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 մլն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս: 2018 թվականին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19 հազար 552-ի, ինչի արդյունքում 2017 թվականի համեմատ մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել:
Ավելի քան 20 հուշագիր է ստորագրվել նախնական և միջին ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության հաստատությունները՝ ուսումնարանները, մասնագետներ են պատրաստում այդ հաստատությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ:
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...