12:43 09.05.2019
«Ես կխնդրեի մի քիչ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է աշխատում համակարգը: Որ վարչապետն ասում է`ժողովուրդն է բանակցելու Արցախի հարցում, դուք պատկերացնում եք, որ ժողովու՞րդը պետք է գնա բանակցության: Եթե այդպես եք պատկերացնում, ուրեմն սխալ եք պատկերացում», – մայիսի 9-ին լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպե՞ս է պատկերացնում վարչապետի ասած ժողովրդի ներգրավումը բանակցային գործընթացում:
Նախարարը պարզաբանեց, որ կա կառավարություն, որը ժողովրդի կողմից տրված մանդատ ունի: Կառավարությունն իր մանդատի շրջանակներում է գործում և չի կարող անել մի բան, որը կխախտի այդ մանդատը:
«Մենք դեռ այդ փուլում չենք, բայց չունե՞նք ձևեր, որ հասկանանք, թե ինչպես է աշխատում մեր հասարակական կարծիքը, մեր հասարակությունն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի զարգացած է, քան երբևէ մեզ թվում էր, բայց շատ զարգացած է, որ կարողանանք տեսնել ժողովրդի կամքի՝ տարբեր ձևերով արտահայտումը: Կառավարությունն ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը, ձևերը», – ասաց արտգործնախարարը:
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից պարբերաբար արվող շեշտադրումներին, ապա նախարարը պարզաբանեց, որ վաչապետը խոսում է սկզբունքի մասին, քանի որ հաճախ եղել են իրավիճակներ, երբ ենթադրություն է եղել, որ ժողովուրդը կտրված է տարբեր գործընթացներից:
«Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ, կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը և այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվություն», – նշեց նախարարը:
Հարցին, թե վարչապետն առաջիկայում մեկնելու է Բրյուսել, ծրագրվա՞ծ է արդյոք հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, նշեց, որ ծրագրված չէ որևէ բան, իսկ ոչ պաշտոնական հանդիպում կարող է լինել, քանի որ նախագահները նույն տեղում են լինելու:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...