09:10 10.05.2019
Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար: Այս մասին հայտնում է Natali Pharm-ը:
«Տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել է տեսողության բարդ խնդրի առաջ` «Նատալի ֆարմ» ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում։
Այս մասին գրել էլ «Հրապարակ» օնլայն պարբերականը, որը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ հանդիսացել է հիվանդների մոտ տեսողության վատացման պատճառ։
Մենք տեղեկացանք, որ խոսքը շվեյցարական «Ռոշ» ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։
Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը, ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների, նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։
Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։
Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմ» ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը։
Ցանկացած դեպքում «Նատալի ֆարմ» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։
Ցավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...