13:19 10.05.2019
Հայկական գենոֆոնդում 5000 տարվա ընթացքում փոփոխություններ չեն եղել: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը: Խոսելով տարածված տեսակետի մասին, թե հայերը շիկահեր են եղել և կապուտաչյա, Եպիսկոպոսյանն ասաց, որ դա իրականությանը համապատասխանում է միայն այն պատճառով, որ ունենք շիկահեր և կապուտաչյա տարբեր բազմություններ:
«Ես հրավիրում եմ Հադրութի շրջան, որտեղ երեխաներն ուղղակի զարմանք են առաջացնում իմ իռլանդացի գործընկերների մոտ, նրանք ասում են՝ որևէ տարբերություն չեն տեսնում իրենց` իռլանդացիների և այս երեխաների միջև: Այն շրջանները, որոնք ենթարկվել են տարբեր գենետիկական ազդեցությունների, շատ ավելի համասեռ են, ավելի են ձուլվել: Բարձրադիր գոտիներում ապրող ժողովուրդների գենետիկան կամ գենետիկական առանձնահատկությունը շատ ավելի խորն է, հին, մաքուր՝ այն իմաստով, որ երկար ժամանակ պահպանվել է առանց գենետիկական օտարածին ազդեցության»,- ասաց նա:
Բանախոսն ասաց, որ գենետիկական օտարածին ազդեցությունից զերծ են մնացել Արցախն ու Սյունիքը, մնացած հատվածներն ավելի խառնված են, իսկ, օրինակ, Լոռին զգալի ազդեցության է ենթարկվել նաև Արցախի կողմից. այստեղ են տեղափոխվել տարբեր իշխաններ:
«Արցախը եղել է դոնոր, ընդունող չի եղել, Արցախում կան շատ քիչ թվով գյուղեր, որ տեղափոխվել են Պարսկաստանից, հիմնական մասը բնիկ ժողովուրդն է, նույնը Սյունիքին է վերաբերում, զավթիչների համար ավելի մատչելի այլ տարածքներ հեշտությամբ և՛ ներխուժել են, և՛ տարբեր խառնակումներ արել»,- նշեց Եպիսկոպոսյանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...