14:16 10.05.2019
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են զինծառայողների բնակարանային ապահովման իրավունքի իրացման շրջանակում կա՛մ տարիքի, կա՛մ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայականների տրամադրման միջոցով պետական ֆինանսական աջակցման ընթացակարգը և չափերը:
«Կառավարության որոշմամբ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար, ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով` Երևանի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան շենքերի շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոս, այլ քաղաքներում՝ համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, գյուղական վայրերում բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գների թվաբանական 90 տոկոս»,- ասաց նա:
Վարչապետը թեմայի վերաբերյալ արձագանքեց.
«Երբ մի խնդիր մեռյալ կետում է տասնյակ տարիներ, ոչ մեկ դրա մասին չի հիշում, չի մտածում, չի ուզում լուծի… Երբ կամք է ցուցաբերվում խնդիրը լուծելու, շահառուների 80, 90 տոկոսի կամ, լավ, թեկուզ կեսի խնդիրը լուծում ենք, բողոքներ են ի հայտ գալիս, որ՝ ո՞նց, այս ի՞նչ եք անում: Ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե այդ տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրեմ, դրանից օգտվեք, եթե ձեռնտու չէ, ո՞նց է՝ 10 տարի սպասել եք, հիմա 1 ամիս, 1 շաբաթ էլ չեք կարողանում սպասել: Ոնց որ ասեն՝ մի լուծեք այդ հարցը: Սա անընդունելի տրամաբանություն է: Սա մեր գործունեության հաջորդ երեսն է, մարդկանց լսում ես, միջոցներ ես ձեռնարկում անվտանգության մակարդակով, որ այդ խնդիրը լուծվի, մարդիկ բողոքում են, ասում՝ ինչի՞ եք այդպես լուծում»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...