Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում կտեղադրվեն «խելացի» արագաչափեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում կտեղադրվեն «խելացի» արագաչափեր

07:17 13.05.2019

Վրաստանի ՆԳՆ-ն երկրում անվտանգության ապահովման նպատակով շարունակում է հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության արագությունը չափող «խելացի տեսախցիկների» տեղադրումը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, նման  տեսախցիկներ կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 3 հատվածներում՝ յուրաքանչյուրում 2-ական։

Առաջին երկուսը կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածում՝ մայրուղու սկզբից մինչև Նաթախթարի գյուղ: Առավելագույն արագություն է սահմանվել  80 կմ/ժ-ը:

Երկրորդ զույգը կտեղադրվի ավտոմայրուղու 2-5-րդ կմ-ի ճանապարհահատվածում`Նաթախթարի գյուղից դեպի Միսաքցիելի գյուղ և հակառակ ուղղությամբ: Առավելագույն արագությունը՝ 60 կմ/ժ:

Տեսախցիկների վերջին երկու զույգը կտեղադրվի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 5-9-րդ կմ-ին՝ Մասաքցելիից մինչև Նաոզա գյուղ և հակառակ ուղղությամբ: Առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:

Վրաստանի ավտոմայրուղիներում «խելացի տեսախցիկների» գործարկումը սկսսվել է 2017 թվականից: Այն կարող է հայտնաբերել իրավախախտին և տուգանք գրել ավտոմատ կարգով:

Այսօրվա դրությամբ՝ Վրաստանում տեղադրվել է 2 677 տեսախցիկ, որից 944-ը՝ «խելացի»։ Դրանք ճանաչում են ավտոմեքենայի պետհամարանիշները: ՆԳՆ Արագության վերահսկման համակարգում այս պահի դրությամբ ներառված է երկրի 470 կմ ճանապարհ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP