08:14 13.05.2019
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին կոչ է արել ԱՄՆ-ին լքել Մերձավոր Արևելքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Այդ ներկայությունը մոտեցել է ավարտին, և նրանք պետք է լքեն Մերձավոր Արևելքը»,- ասել է Հանզադին՝ մեկնաբանելով տարածաշրջան Arlington ավիակիր ուղակելու Վաշինգտոնի որոշումը։
Նրա խոսքով՝ ավիակրի ուղարկման մասին խոսակցությունները նոր չեն։ Զինվորականը նաև մեղադրել է ԱՄՆ-ին զինված ընդհարում առաջացնելու հավանականությունը մեծացնելու ձգտման մեջ։
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի ափեր կուղարկի ռազմածովային հարվածային խումբ և ռմբակոծիչների օպերատիվ խումբ։ Նրա պարզաբանմամբ՝ այդպիսով ԱՄՆ-ը Թեհրանին հասկացնել է տալիս, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերին ուղղված ցանկացած ոտնձգություն ուժային պատասխան կստանա։
13:28 30.04.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ13:22 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...
13:18 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցելՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...
13:12 30.04.2025
Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնիՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ժամանի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ։ Երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով», – ասել է Պեսկովը։ ...
13:07 30.04.2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...