Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով. Արսեն Թորոսյան

12:27 13.05.2019

Կա՞ արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում: Ըստ գործող նախարար Արսեն Թորոսյանի` այս հարցը տրվում է բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Իրենք բացառում են, մինչդեռ Արսեն Թորոսյանը չի բացառում կոռուպցիայի առկայությունը՝ միևնույն ժամանակ հստակություն մտցնելով: Այս մասին նախարարը լրագրողներին ասաց մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ:

«Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: Եթե խոսում ենք ապօրինի եկամուտների մասին, որ բուժհաստատությունները վերցնում են, ու դա համարում ենք կոռուպցիա, ապա այո´, կա: Ես դա չեմ համարում կոռուպցիա, համարում եմ ապօրինի եկամուտ, որ բժիշկը հայցում է պացիենտից կամ նրա հարազատներից: Եթե գնանք մի քիչ ավելի վերև և խոսենք պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին, ապա մենք ամեն ինչ անում ենք, որ չլինի, թեպետ վերջին իրադարձություններն Առողջապահության նախարարությունում ցույց տվեցին, որ դեռ չի հաջողվել լիովին վերացնել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են», – ասաց նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ Առողջապահության նախարարության գործոնը ֆինանսների բաժանման առումով պետք է բացառել, ինչն այսօր բացառված չէ, և այսօր նախարարությունը փող է բաժանում: Երբ ներդրվի ապահովագրությունը և լինի հետվճարային համակարգ, բուժհաստատություններին կվճարեն միայն իրենց մատուցած ծառայությունների դիմաց, հետևաբար` մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի, ռիսկերը ևս կնվազեն:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով, և պատժում, երբ այդ դեպքերն արձանագրվում են», – նշեց նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP