Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան

15:43 13.05.2019

«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆեսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ կադրային անհաջող քաղաքականություն վարելու հարցում մեղադրում են իրեն և ճիշտ են անում, որովհետև առողջապահության փոխնախարարը կաշառք է վերցրել:

Նախարարը չբացառեց, որ կադրերին ընտրելու հարցում կարող են սխալվել, բայց ընդգծեց, որ մղումների առումով ազնիվ են: Չեն ուզում կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված կամ պրոֆեսիոնալ առումով որևէ տեղ տապալված մարդկանց տեսնել պետական կառավարման համակարգում:

«Հենց հիմա բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել, բայց այստեղ երկու խնդիր կա. նախ` չկա էն ավելի լավը, որ իրան փոխարինեմ, և կա քաղծառայողի պաշտպանության համակարգ, որը վատ բան չէ և չես կարող քո ուզած մարդուն աշխատանքից անհիմն ազատել, ինչը բերում է ինստիտուցիոնալ կառավարման զարգացմանը, որ անկախ նախարարի անձից, որ մարդիկ երկար ինստիտուցիոնալ հիշողություն ունենալով շարունակեն աշխատել, որ ես գնամ, համակարգը չքանդվի»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ազատվել էր փոխնախարարի պաշտոնից և նրա նկատմամբ դատարանը երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել:

Նրանք մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP