Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին. Լևոն Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին. Լևոն Քոչարյան

16:40 13.05.2019

«Ես հույս ունեմ, որ առնվազն խափանման միջոցը կփոխվի»,- մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը եկել էր մասնակցելու հոր դատավարությանը:

Հարցին` արդյո՞ք վստահություն ունի դատական համակարգի նկատմամբ, նա պատասխանեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած սխալ որոշումները հաշվի առնելով` կապված հոր կալանքի հետ, այնքան էլ չի վստահում դատական համակարգին, բայց հույս հայտնեց, որ, այդուհանդերձ, կգտնվի խիզախ դատավոր և կհետևեն օրենքին, այլ ոչ թե հաշվի կառնեն այն, թե ինչ են իրենից ակնկալում:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին` իր և Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բոլոր նիստերին ներկա լինելո՞ւ են:

«Իհարկե, ես ներկա լինելու եմ, իսկ աջակիցների մասով իրենց հարցրեք: Ես շատերին այսօր առաջին անգամ եմ տեսնում: Մի քանի օր առաջ էլ իրենց հավաքն էր, ես հյուրի կարգավիճակով ներկա էի և շատերը ծանոթ էին սոցցանցերում ակտիվության շնորհիվ: Շատերի հետ ծանոթացել եմ վերջին օրերին»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, Լևոն Քոչարյանը վստահություն հայտնեց, որ այդ օրերին իր հոր կողմից կատարված բոլոր գործողությունները եղել են իր կարգավիճակից բխող: Նա հորդորեց մեղավորներին այլ տեղում փնտրել:

«Ես չգիտեմ, թե մարտի 1-ի պատասխանատուները ովքեր են: Փաստաբանները իրավական հիմնավորումները տալիս են, ինձ էլ է դա հետաքրքիր: Տարիներ շարունակ մեր ընտանիքին փորձել են մեղադրել ամեն ինչում: Հիմա եկել է նոր իշխանություն, որ այդ օրերին եղել է բարիկադների մյուս կողմում, ու ոմանք նաև դատապարտվել են: Թե ինչ է եղել, ինչ հանգամանքներում է եղել, որ կողմն է մեղավոր եղել, պետք է պարզել: Չմոռանանք, որ 180-ից ավելի ոստիկան է նաև վիրավորվել: Հայրս կապ չունի այդ ամեն ինչի հետ: Ո՞ւմ է պետք հրաման տա` ինչ-որ մեկի վրա կրակել: Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին»,- նշեց Լևոն Քոչարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP