12:12 14.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի:
– Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք:
– Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմական եղբայրներ ու բարեկամներ ենք: Մենք զինակից ընկեր ենք, ճակատագրով՝ բարեկամներ, մենք բարեկամ ենք կրոնով: Ես այս հարաբերությունները գնահատում եմ իբրև կայուն մեծություն, որ ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի ու ապագայի մի մասն են:
– Իսկ ի՞նչ հեռանկարներ ունի Ձեր երկիրն այսօրվա դրությամբ:
– Այդ հարցի պատասխանը մեկն է. ես տեսնում եմ, որ Հայաստանը հնարավորություններ ունի, զարգացման հսկա ներուժ: Այդպես կարծելու մի շարք պատճառներ կան: Ես կարող եմ ձեզ փոխանցել մեկ կամ երկու պատճառ: Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է վերածնվել ամեն մեծ դժվարությունից հետո, նույնիսկ մեծագույն ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից հետո, այն բանից հետո, որ հայությունը ցրվեց ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանը, սակայն, վերածնվեց խորհրդավոր`Փյունիկյան թռչնի պես, վերածնվեց և նայում է առաջ, միշտ առաջ:
Այս ճանապարհին միշտ լինում են դժվարություններ, բայց ես կարծում եմ, որ մենք ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել այդ դժվարությունները՝ թե՛ ինքնուրույն, թե՛ բարեկամների հետ, իսկ Ռուսաստանը բարեկամ է: Մենք, կարծում եմ, XXI դարում կարող ենք ունենալ շատ առավելություններ, քանի որ Հայաստանը գուցե փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային ազգ են: Մոտավորապես նույնքան հայ է ապրում ՌԴ տարածքում, նրանց մի մասը ՌԴ քաղաքացիներ են: Ես շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, քանի որ նրանք պարտավոր են առաջին հերթին լինել ՌԴ լավ քաղաքացիներ և, բնական է, երբեք չմոռանալ իրենց պատմական արմատներն ու մշակույթը:
Շատ հայեր կան նաև Ամերիկայում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, շատ են հայերը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Ամենուր: Դա մեծ ուժ է: XXI դարն այն ազգերի դարն է, ովքեր կապեր ունեն ամբողջ աշխարհով մեկ: Դա այն ազգերի դարն է, որոնք կարողանում են աշխատել, կարողանում են դժվարություններ հաղթահարել: Եվ վերջապես՝ այն ազգերի դարն է, որոնք կարողանում են պայքարել՝ թե՛ իրենց, թե՛ իրենց բարեկամների համար: Այդ պատճառով, ես կարծում եմ, մեր ապագան պետք է պայծառ լինի: Երկրի նախագահից դուք, կարծում եմ, այլ պատասխան պետք է չակնկալեիք:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...