16:57 14.05.2019
Թբիլիսիի «Լանցետի» կլինիկան, որի վարկանիշը հայրենիքում ընկել է դեռ երկու տարի առաջ, Ադրբեջանում հայտնվել է ամենաաղմկալից քրեական գործերից մեկում: Այդ երկրում մեղադրյալի աթոռին է հայտնվել փոխպատվաստման նպատակով Բաքվից Թբիլիսիի կլինիկա հիվանդների ու դոնորների տեղափոխող տաքսու վարորդը:
2018 թ. մարտին Թբիլիսիի քաղաքային դատարանը «Լանցետիի»` ազգությամբ ադրբեջանցի տնօրեն Ֆյարմանա Ջեյնարլիին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ 2օ16թ մարտին մահվան ելքով լյարդի փոխպատվաստման մեղադրանքով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության և մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող հանգամանքների մասին տեղեկատվությունը թաքցնելու կամ կեղծելու մեջ:
Այս անգամ «Լանցետին» Ադրբեջանում քրեական գործի կենտրոնում էր հայտնվել մարդու օրգանների ապօրինի ձեռքբերման, վաճառքի ապօրինի կազմակերպման համար, հաղորդում է «Sputnik Azerbaijan»-ը:
Քրեական գործը բավականին բարդ ու խճճված է: Գործողությունների շղթան սկսվում է Ադրբեջանից, Վրաստանի ու Իրանի տարանցմամբ հասնում Տաջիկստան: Շղթայի կենտրոն եղել է ադրբեջանցի տաքսու վարորդ, 62-ամյա Վահիդ Խուդադատովը: ՊԱԾ-ը հայրենիքում նրան ձերբակալել էր 2018-ին:
Դատելով գործի նյութերից` քննվող գործից տուժել է 27 մարդ, սակայն նրանցից և ոչ մեկը բողոք չունի ամբաստանյալի դեմ: Սրանք մարդիկ են, ովքեր, ելնելով անձնական փորձից, օգնել են Խուդադատովին: Ադրբեջանում արգելվում է օտար մարդկանց, ոչ հարազատների օրգանների փոխպատվաստումը, ինչպես նաև առևտրային գործարքների իրականացումն իշխանությունների հետ:
Նշենք, որ Խուդադատովի հետ կապված քրեական գործը բացվել է 2017-ին, երբ նա ստիպված էր երիկամների անբավարարություն ունեցող դստեր համար դոնոր փնտրել: Հուսահատ ամուսինները մասնակցեցին երկրում հանրահայտ հեռուստահաղորդմանը, հանրությանը խնդրելով օգնել գումար հավաքել դոնոր գտնելու հարցում:
Ձեռք բերելով դոնորների և վիրահատության համար պահանջվող 14 հազար դոլարը`ընտանիքը մեկնում է Իրան՝ առաջարկված բժշկի մոտ: Սակայն քանի որ այդ երկրի օրենսդրությունն արգելում է մարդու օրգանների փոխպատվաստումը, բժիշկ Մոխսեն Տախիրը նրանց առաջարկում է երիկամների փոխպատվաստում կատարել Թբիլիսիի վերոհիշյալ կլինիկայում: Փոխհամաձայնությունից հետո իրանցի բժիշկը բարեհաջող իրականացնում է վիրահատությունը:
Որոշ ժամանակ անց Մոխսեն Տախիրը կապվում է Խուդադատովի հետ՝ խնդրելով նրան Վրաստան փոխպատվաստման համար համերկրացի հիվանդ տեղափոխել որոշակի գումարի դիմաց: Դրան հաջորդում են փոխպատվաստման այլ առաջարկներ: Շուտով տաքսու վարորդը ձեռք է բերում փոխպատվաստման գործընթացի միջնորդի համբավ, մինչև որ Թբիլիսիում «Լանցետի» հիվանդանոցը կորցնում է լիցենզիան, իսկ իրանցի բժիշկը գործունեությունը շարունակում է Տաջիկստանում:
Վրացի ու իրանցի բժիշկների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Դատարանը պետք է որոշի` Խուդադիտովը հանգամանքների զո՞հ էր, թե՞ հանցագործ:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...