Հնարավորություն կստեղծվի պետության հաշվին ձեռք բերել հեպատիտ Ց-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հնարավորություն կստեղծվի պետության հաշվին ձեռք բերել հեպատիտ Ց-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղեր

16:46 14.05.2019

2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում:

Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոփոխությունը հնարավորություն է  ստեղծում հեպատիտ Ց-ի բուժման համար:

«Այս որոշման փոփոխությունից հետո, կկարողանանք պետության հաշվին ձեռք բերել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ Ց-ի բուժման համար։ Առաջին տարում նախատեսում ենք բուժել 1000 պացիենտի, իսկ հետագա տարիներին նաև ընդհանրապես վերացնել այդ հիվանդությունը Հայաստանից»,- ասել է Թորոսյանը։

Հավելենք, որ սույն որոշմամբ կիրարկված մեխանիզմները անցած տարվա ընթացքում արդեն իրենց արդյունքն են տվել և արդյունավետությունը ապացուցել հակատուբերկուլոզային և ՄԻԱՎ դեղերի գնման դեպքում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սույն  որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղային մրցույթի արդյունքում մատակարարների իրավունքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP