20:48 14.05.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին SHANTNEWS-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել սիրիահայերին, որոնք հանգամանքների բերումով հեռացած են երկրից, շուտով վերադառնալ ու վերականգնել իրենց տներն ու աշխատատեղերը՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը։
«Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Բերիոյ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Տիար Աւետիս Կիտանեան, Սուրիոյ Խորհրդարանի անդամներ Դոկտ. Նորա Արիսեան եւ Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Բերիոյ թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան եւ Վեհափառ Հայրապետին գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան։
Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Սուրիոյ այժմու կացութեան ու հայ համայնքին հետ աղերս ունեցող հարցեր ու ծրագիրներ։ Նորին Սրբութիւնը իր շնորհակալութիւնը յայտնեց նախագահին Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ վերանորոգութեան նախագահական պալատին կողմէ յատկացուած աջակցութեան համար։ Ապա, յիշեցնելով Սուրիոյ ժողովուրդին, քրիստոնեայ թէ իսլամ, ցուցաբերած ջերմ հիւրընկալութիւնը հայ ժողովուրդին Ցեղասպանութենէն ետք, Հայրապետը հաստատեց, թէ հայ համայնքը կը մնայ ամրօրէն կառչած Սուրիոյ եւ այս վճռակամութենէն մղուած ան սկսած է վերականգնումի աշխատանքներուն։ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ հայ ժողովուրդին համար, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, Սուրիոյ հայ համայնքը կարեւոր է թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ պահանջատիրական իմաստով։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին հայ դատին նկատմամբ իրենց ցուցաբերած ամբողջական զօրակցութեան համար։
Նախագահը, իր կարգին, ողջունելով Նորին Սրբութեան այցելութիւնը, իր բարձր գնահատանքը յայտնեց Սուրիոյ հայութեան նկատմամբ՝ հայերը նկատելով համահաւասար քաղաքացիներ, նոյն պարտաւորութիւններով ու իրաւունքներով կապուած Սուրիոյ։ Ան ըսաւ, թէ հայերը միշտ մեզի համար եղած են վստահելի, սիրելի եւ աշխատասէր քաղաքացիներ եւ իրենց դրական մասնակցութիւնը բերած են Սուրիոյ յառաջդիմութեան։ Ան կոչ ուղղեց սուրիահայերուն, որոնք պայմաններու բերումով հեռացած են երկրէն, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տուներն ու գործատեղիները, միշտ վստահեցնելով, որ Սուրիոյ հայ համայնքը պիտի շարունակէ վայելել պետութեան զօրակցութիւնը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...