Գյումրիի վթարային շենքերից մեկում վնասազերծման աշխատանքներ են կատարվել փլուզումը կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

Գյումրիի վթարային շենքերից մեկում վնասազերծման աշխատանքներ են կատարվել փլուզումը կանխելու համար

20:00 15.05.2019

Գյումրիի Խրուշչովյան Գորկի 67 շենքի 8 մուտքերի բոլոր` 71 բնակարանները չէ, որ ունեն բնակիչներ: Շատերը հեռացել են շենքի վթարային վիճակի պատճառով:

Շենքի վերջին հարկերում ապրելն արդեն անհնար է, տեղումներից հետո կիսափլված տանիքն ավելի է վնասվել: Տների առաստաղները փայտից են, անձրևներն էլ իրենց գործն արել են ծակ տանիքի պատճառով:

Մասնակի քարաթափումները Գորկի 67-ում սովորական են դարձել: Վերջին օրերի առատ տեղումներից հետո փլուզումների վտանգն ավելի է մեծացել: Բնակիչների ահազանգին այս անգամ արագ արձագանք եղավ: Տանիքի փլուզվող հատվածում «Կենտրոն» համատիրությունը առաջին անգամ վնասազերծման աշխատանքներ կատարեց:

Ապամոնտաժումից հետո համատիրության բրիգադը անցնելու է վթարային շենքի տանիքի վերանորոգմանը, բայց ընդամենը մասնակի: Ամբողջական նորոգման համար բնակիչներից հավաքագրած գումարները քիչ են, տեղական բյուջեից ստացած հատկացումները` նույնպես:

8 մուտք ունեցող շենքի տանիքի համար մեծ գումար է անհրաժեշտ: Այն, ինչ հիմա ի վիճակի են  անելու, լինելու է երկրորդական շուկայից գնված շինանյութով, որն էլ որակի ու դիմացկունության առումով երկար կյանք չունի, բայց գոնե վտանգավոր հատվածները կփակեն: Շենքը 2004 թվականին է անցել համատիրության սպասարկմանն արդեն վատ վիճակում, բնակիչներն էլ իրենց հերթին  արտաքին միջամտությամբ խարխել են արտաքին տեսքը վթարային տանիքի հաշվին:

Արտաքին տեսքից բացի, տանիքի ներսում կապի օպերատորներն էլ սարքեր տեղադրելու ժամանակ են վնասել ծածկը: Այս շենքի տանիքում հիմնովին նորոգման աշխատանքներ կատարելը նաև շատ բարդ է, մոտ 60 աստիճանի թեքության տանիքում աշխատանքներ կատարելու համար այլ տեխնիկա է հարկավոր:

Շենքի մուտքերից մեկում էլ վերջապես վերանորոգման աշխատանքներ իրականացվեցին: Մյուս մուտքերում էլ նույն խնդիրը կա, պարզապես դեռ մյուսներին հասնելու գումարը չկա: «Կենտրոն» համատիրության սպասարկման տարածքում 100-ից ավելի շենք կա ու մեծ մասը քաղաքի հին բնակֆոնդն է: Դրանք տարբեր աստիճանի վթարայնության շենքերն են, որոնք տանիք չունեն, տներում պատերն են քայքայվում: Մասնակի նորոգումներն էլ այդ շենքերի համար փրկություն չեն։

Համատիրության նախագահը շենքերի գույքագրում էլ է արել, թվերը ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանին, որ խնդիրը նրանց միջոցով հասնի կառավարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP