16:27 15.05.2019
Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում ռուսական արտոնագրով ու տեխնոլոգիաներով արտադրվել է 100 հազար հատ ԱԿ-74Մ ավտոմատ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչներից մեկը։
Նա հայտարարել է, որ պայմանագրի համաձայն՝ իրենք այդ ավտոմատների արտադրությունը կշարունակեն մինչև 2021 թվականը և ընդհանուր առմամբ կարտադրեն ևս մոտ 20 հազար միավոր հրազեն։ Սա հայտնի «Կալաշնիկով» ավտոմատի թարմացված տարբերակն է, որի վրա առկա է օպտիկա ամրացնելու հնարավորություն՝ Պիկատինիի շերտաձող։
Այս հայտարարությունը, սակայն, կասկածելի է, քանի որ թեև ռուս-ադրբեջանական այս պայմանավորվածության մասին հայտնի էր վաղուց, բայց արտադրությունը տարիներ շարունակ չէր սկսվում։ Իսկ միանգամից այդ քանակի արտադրություն թողարկելն արդեն կասկածի տեղիք է տալիս։
Պայմանագիրը կնքվել էր 2010 թվականին՝ մինչև 2021 թվականը 120 հազար հատ այս ավտոմատից արտադրելու վերաբերյալ։ Սակայն 3-4 տարի ադրբեջանական կողմը խոսում էր այն մասին, որ ուր որ է` արտադրությունը կսկսվի, իսկ վերջերս այնտեղ ընդհանրապես դադարել էին այդ մասին խոսելը։ Պայմանագրի համաձայն՝ այդ զենքերն արտադրվում են Ադրբեջանի բանակի և մյուս ուժային կառույցների համար, չեն կարող արտահանվել։
Հիշեցնենք, որ ռուսական ընկերության հետ պայմանագրով շուտով Հայաստանը նույնպես սկսելու է ԱԿ ավտոմատների արտադրություն, սակայն Հայաստանի դեպքում խոսքը նորագույն տեսականու՝ ԱԿ-12 և ԱԿ-15 ավտոմատների մասին է, որոնք ներկայումս շահագործվում են միայն Ռուսաստանի զինված ուժերում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...