17:30 15.05.2019
Ադրբեջանում միջին ամսական անվանական (կեղտոտ) աշխատավարձը համարժեք է մոտ 340 դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանում այդ ցուցանիշը 355 դոլար է (172 հազար դրամ)։ Ադրբեջանում այս ցուցանիշին հասել են նախորդ տարվա համեմատ աշխատավարձերի չափի 3,2 տոկոս աճի արդյունքում։ Ադրբեջանական կողմի այս թվերը ներկայացրել է պետական վիճակագրական ծառայությունը։
Ադրբեջանում ամենաբարձր աշխատավարձերը հանքերի շահագործման (ասել է թե՝ նավթի արդյունահանման), ինչպես նաև ֆինանսական ու հարակից ոլորտներում են։ Բայց ամենաշատ աշխատողները կենտրոնացած են բոլորովին այլ ոլորտներում․ ամեն 5-րդ աշխատողը ներգրավված է կրթական ոլորտում, գրեթե նույնքան մարդ էլ զբաղված է առևտրով ու մեքենաների նորոգմամբ։
Կառույցը հետաքրքիր իրավիճակ է ներկայացրել նաև աշխատաշուկայի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ Ադրբեջանում կա 1 միլիոն 580 հազար գրանցված աշխատող, ու նրանցից 900 հազարը պետական աշխատողներ են, և միայն 680 հազար է, որ աշխատում է մասնավոր սեկտորում։ Սա նշանակում է, որ վերջիններն աշխատում են այնքան, որ կարողանան իրենց հարկերով «պահել» պետական աշխատողներին։
Այս խնդրի մասին վերջերս խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում վիճակը փոքր-ինչ ավելի բարվոք է՝ 800 հազար գրանցված աշխատողներից 350 հազարն է պետական սեկտորում։ Բայց Հայաստանի իշխանությունները մտադիր են կրճատումներ ու օպտիմալացում իրականացնել պետական սեկտորում՝ մասնավոր/պետական հարաբերակցությունը հօգուտ մասնավորի ուղղելու համար։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...