09:51 16.05.2019
Մայիսի 15-ին` ժամը 22:53-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում, առկա է գազի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան հարակից տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել տներից մեկի ցանկապատին, այնուհետև՝ ծառին և կողաշրջվել:
Տուժածները՝ Հ.Հ.-ն (ծնված 1984 թ.) և Ա.Տ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները տուժած Մ.Ա.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն և մյուս տուժածը՝ Վ.Բ.-ն (ծնված 1987 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...