12:53 16.05.2019
Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլև իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից:
Վերջինս տեղեկացրել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստավածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, ով պնդել է, որ հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդմանը, իսկ իրենք քրիստոնեությունը կամ հայերին նվաստացնելու նպատակ չեն ունեցել:
«Այդ զրույցի ժամանակ մենք էլ մեր տեսակետները հայտնեցինք»,- գրել է Աթեշյանը՝ շարադրելով դեպքի վերաբերյալ Հաթիփօղլուին հայտնած իր դիրքորոշման դրույթները.
1.Նախևառաջ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել:
2.Նման ուղղվածությամբ հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում և չի կարող կապ ունենալ խղճի ազատության հետ:
3.Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի (ընդունած լինի իսլամ) և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման է, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով` այդ հեռաարձակումը չի կարող իմաստ ունենալ:
4.Մենք, որպես հայերին ներկայացնող եկեղեցի, նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չենք ընդունում քրիստոնեության շարքերը: Եթե պիտի ընդունենք, կանչում ենք ընդունվողի ընտանիքի անդամներին ու ստանում նրանց գրավոր համաձայնությունը: Վերջում պետք է քրիստոնեություն ընդունողների անձնագրերում հիշատակվի այդ մասին: Ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում, և ամենավերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը քրիստոնյա է դառնում:
5. Մենք բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ունենք: Կասկած չունեմ, որ Դուք էլ այլ կրոնների նկատմամբ հարգանք ունեք: Ցավալի է, որ նման բաները հեռուստատեսությամբ օգտագործվում են ռեյտինգ բարձրացնելու համար:
Աթեշյանը նշել է, որ զրույցի ընթացքում Հաթիփօղլուին հայտնել է նաև երեկոյան հեռարձակվելիք իր հաղորդման ընթացքում թեմայի վերաբերյալ պարզաբանումներ անելու և լարվածության նվազմանը նպաստելու վերաբերյալ իրենց սպասելիքների մասին:
«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու: Թուրքիայի բազմազանությունը միատեղելու և հավասարակշռելու ավանդույթն այսպիսի ցավալի իրավիճակների հաղթահարման տեսանկյունից մեր ամենամեծ երաշխիքն է», – նշել է Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդը:
Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, ով խոստացել է ուսումնասիրել թեման:
Աթեշյանի տեղեկացմամբ` ինքն ավելի ուշ մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսլամական Ռամազան տոնին տրվող հյուրասիրություն) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա:
«Իֆթարին ներկա փորձառու իրավաբան, հարգելի պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանեց այն տեսակետը, որ կատարվածը սխալ է, և իրավիճակը իրենք ներկայացնելու են պ-ն. Հաթիփօղլուին (թուրք աստվածաբանը, ում հաղորդման ժամանակ բեմականացվել է 13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը)»,- գրում է Աթեշյանը:
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...