Գարեգին Բ-ն հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գարեգին Բ-ն հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

23:35 17.05.2019

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի:

Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ այն հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի քան 125 երկրներում և միավորում է ավելի քան 150 հավատքահեն ու եկեղեցապատկան կառույցներ և եկեղեցիներ: Վերջինս նշեց նաև, որ դաշինքը բացի աղետներին արագ արձագանքումից, շահերի պաշտպանության և զարգացման ծրագրերից, տարբեր ոլորտներում օգնություններ է ցուցաբերում հակամարտության մեջ ներքաշված և բնական աղետներից տուժած երկրներին՝ ի մասնավորի նաև բռնության ենթարկված քրիստոնյաներին:  Այս առումով, պրն. դե Ֆարիան ընդգծեց, որ դաշինքը սերտ փոխգործակցում է Միացյալ Ազգերի կազմակերպության և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դաշինքի անդամ կազմակերպությունների հետ:

«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և Կլոր Սեղանի միջև առկա գործակցության առիթով իր գոհունակությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով դաշինքի առաքելությունն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի համագործակցությունը տարբեր եկեղեցական կառույցների հետ՝ նշելով, որ դա նպաստում է նաև Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը, քանզի Եկեղեցին հոգևոր խնամատարությունից բացի, սոցիալական ծառայության շրջագծից ներս նաև աղետներից և հակամարտությունից տուժածներին է բերում իր աջակցությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը բերեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին ապրիլյան քառօրյայի և ապա 2019 թ. երաշտի ժամանակ Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց դաշինքի անդամ հանդիսացող Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը, որի համահիմնադիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդգծվեց, որ այն տարիներ շարունակ, գործակցելով թեմերի և եկեղեցական կառույցների հետ, Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրել է զանազան օգտաշատ սոցիալական ծրագրեր` նպաստելով ժողովրդի բարօր ու բարգավաճ կյանքի կերտմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դաշինքի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի և այդ գործընթացում Հայ Եկեղեցու ներգրավվածության մասին: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի առաջարկը ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի հետ միասին համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց գլխավոր քարտուղարին դաշինքի մարդասիրական աստվածահաճո ծառայության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP