11:24 20.05.2019
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է աճել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին:
«Եթե Իրանը ցանկանում է կռվել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»,- մասնավորապես գրել է Թրամփը:
If Iran wants to fight, that will be the official end of Iran. Never threaten the United States again!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 19, 2019
Թրամփը նման գրառում է կատարել երկու երկրների միջև ռազմական բախման մտավախությունների ֆոնին: CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տարբեր կերպ են մեկնաբանում հետախուզությունից ստացված տվյալները. ոմանք համարում են, որ Իրանը կամ նրա աջակցությունը վայելող աշխարհազորայինները, հնարավոր է, հարձակումներ են նախապատրաստում ԱՄՆ-ի դեմ, ոմանք էլ գտնում են, որ Իրանը պաշտպանական միջոցառումներ է ձեռնարկում՝ փորձելով հակազդել ԱՄՆ-ի գործողություններին:
Ավելի ուշ Fox News-ի եթերում ԱՄՆ նախագահն ավելի մեղմ հռետորաբանություն է որդեգրել: Թրամփը շեշտել է, որ պատերազմ չի ուզում:
«Ես պարզապես չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան կամ սպառնան մեզ: Հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում է, ես այն մարդը չեմ, ով պատերազմ է ուզում, որովհետև պատերազմը վնասում է տնտեսություններին, և ամենակարևորը՝ պատերազմը մարդկային զոհեր է տալիս: Ես կռվել չեմ ուզում, բայց եթե կան Իրանի նման պետություններ, չի կարելի թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններն ավելի են լարվել: ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Ի պատասխան դրա՝ Իրանը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Բացի այդ, մայիսի 1-ից ուժի մեջ է մտել Վաշինգտոնի սահմանած արգելքը, համաձայն որի բացառության կարգով Իրանից նավթ ներկրող պետությունները զրկվել են այդ հնարավորությունից:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...