Հայկական պոկեր. Մանուկյանն ու Պոլոդյանը հաղթանակ են պարգևել հոկեյի Ռուսաստանի հավաքականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Հայկական պոկեր. Մանուկյանն ու Պոլոդյանը հաղթանակ են պարգևել հոկեյի Ռուսաստանի հավաքականին

14:11 10.11.2017

Հոկեյի Ռուսաստանի հավաքականը հաղթանակ է տարել Կանադայի թիմի նկատմամբ: Դուբլերով աչքի են ընկել հայազգի Արտյոմ Մանուկյանն ու Ալեքսեյ Պոլոդյանը: Վերջիններս օգնել են հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հավաքականի նկատմամբ, գրում է Советский спорт պարբերականը:

Երկու երկրների երիտասարդական հավաքականների երրորդ խաղը ավարտվել է կամային՝ 5:2 հաշվով:

«Հայաստանն իրավամբ կարող է հպարտանալ իր հոյեկիստներով: Մանուկյանից հետո փայլեց Պոլոդյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պոլոդյանը Մանուկյանի դուբլին հավելեց իրենը՝ ուղարկելով հինգերրորդ մականը դատարկ դարպասներ: Դա էլ հենց հայկական պոկերն է, գրում է պարբերականը:

Շնորհիվ այդ հաղթանակի՝ Ռուսաստանի հավաքականը առաջ է անցել: Հաջորդ խաղը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝  հնարավոր ռևանշ մենամարտի մասին

10:57 20.05.2024

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝ հնարավոր ռևանշ մենամարտի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է հնարավոր ռևանշի մասին: «Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր։ Ես չէի կարող ավելի լավ հանդես գալ: Ռևա՞նշ, չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Կարծում եմ՝ հնարավոր ռևանշ մենամարտում նույնկերպ կգործեմ։ Կփորձեմ պահել կենտրոնացվածությունը և լավ […] ...

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

10:28 20.05.2024

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։ Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։ Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա […] ...

Նա հիանալի աշխատանք է կատարել. Անչելոտին` Չավիի հավանական հեռացման մասին

10:00 20.05.2024

Նա հիանալի աշխատանք է կատարել. Անչելոտին` Չավիի հավանական հեռացման մասին

Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հավանական հեռացման մասին. «Չեմ ցանկանում մեկնաբանեմ այդ լուրերը։ Ես շատ եմ հարգում Չավիին` որպես մարզչի և մարդու։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- նշել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։ Հիշեցնենք` ավելի վաղ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել էր պաշտոնանկ անել Չավիին։ […] ...

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

09:42 20.05.2024

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու: Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն անցկացրած 32 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: «Գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով առաջին տեղը նույնպես գրավել է Քեյնը՝ 36+8: ...

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

09:17 20.05.2024

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու: «Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ: Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան […] ...

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

08:40 20.05.2024

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Հաղթողը որոշվել է երկրպագուների ու փորձագետների շրջանում անցկացված քվեարկության միջոցով։ Ֆոդենն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիում» իր թիմակից, նորվեգացի Էրլինգ Հոլանդից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ, նորվեգացի Մարտին Էդեգորից և անգլիացի Դեկլան Ռայսից, «Նյուքասլի» շվեդ հարձակվող […] ...

BACK_TO_TOP