15:57 21.05.2019
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչներն այսօր խոսել են ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:
«2017 թվականին արձանագրվել է հացադուլ հայտարարելու 394 դեպք, իսկ 2018-ին՝ 403: Այսինքն՝ 2018 թվականին, 2017 թվականի համեմատությամբ, 36-ով ավելացել են հացադուլ հայտարարելու դեպքերը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 190 դեպք, «Արմավիր»-ում` 96 դեպք: Նույն տենդենցը նկատել է նաև 2018-ին, «Նուբարաշեն»-ում` 201 դեպք, իսկ «Արմավիր»-ում` 100 դեպք»,- ասել է դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հացադուլ հայտարարելու հիմնական պատճառն էլ վատ բուժսպասարկումն է:
Ըստ բանախոսի՝ դժգոհություններ կան նաև իրենց դեմ հարուցված քրեական գործերի մասով: Պահանջ են ներկայացնում հանդիպել քննիչի, դատախազի հետ: Հացադուլ հայտարարելու պատճառ են նաև խցերի վատ պայմանները:
Հասարակական դիտորդների խումբն անհրաժեշտ է համարում դժգոհությունները հաշվի առնելը, որ դա ցուցիչ լինի ռազմավարությունների մշակման հարցում։
«Դա կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ»,- ասել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ինքնավնասման դեպքերին, ապա 2017 թվականին դրանք եղել են 607, 2018 թվականին՝ 612: Վիճակագրությունը դարձյալ ասում է այն մասին, որ աճի միտում կա: Պատճառները նույնն են՝ տեղաբաշխում, քրեական գործերի վարման մասով դժգոհություն և այլն: Հասարակական խմբի անդամներն այն համոզմանն են, որ հացադուլների ու ինքնավնասումների դեպքերն ավելացել են նաև Հայաստանում կատարված փոփոխությունների պատճառով: Մարդիկ նորի հետ կապված հույսեր ու ակնկալիքներ ունեն և այդ կերպ հիշեցնում են իրենց մասին:
Հասարակական դիտորդների խմբի անդամները նաև ասել են, որ ոչ բոլոր դեպքերում են գործեր հարուցվում, հետաքննություն անցկացվում: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն ասել է, որ ծառայողական քննություն իրականացվում է այն ժամանակ, երբ կա անհրաժեշտություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...