ՎԵԹԻՆԳ. 19 միլիոն դրամի կուտակում 8 տարում․ որքա՞ն են դատավոր Վազգեն Ռշտունու եկամուտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՎԵԹԻՆԳ. 19 միլիոն դրամի կուտակում 8 տարում․ որքա՞ն են դատավոր Վազգեն Ռշտունու եկամուտները

12:24 31.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում ShantNews.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և հիմա ինչ ունեն դատավորները`ըստ նրանց հայտարարագրերի։

Դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարագրերի ինֆորմացիան շատ չէ․ 8 տարվա հայտարարագրերի համաձայն՝ նա միայն ստացել է աշխատավարձ և դրան հավասարեցված գումարներ, մեկ անգամ վերցրել է փոխառություն (վարկ), մեկ անգամ էլ գնել է մեքենա։ Ու այդ ամբողջ ընթացքում դատավորը կուտակել է խնայողություններ։

Իր ներկա պաշտոնին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելիս (2016) Ռշտունին ունեցել է 25 միլիոն դրամ և 42 հազար դոլար խնայողություն, ինչպես նաև․

  • Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում,
  • BMW X5 V8 4.4 մեքենա (գնել է հենց 2016 թվականին, 10 մլն դրամով)։

2011 թվականի սկզբին, հայտարարագրերի համաձայն, Ռշտունին ունեցել է 33,8 միլիոն դրամ խնայողություն՝ 17 միլիոն դրամ ու 35 հազար դոլար։ Իսկ 8 տարվա կուտակումների արդյունքում դատավորն իր ամենաթարմ հայտարարագրի համաձայն` ունի 52,6 միլիոն դրամի համարժեք խնայողություն՝ 31 միլիոն դրամ և 45 հազար դոլար։

8 տարվա հայտարարագրերի համաձայն՝ նա ստացել է 54,6 միլիոն դրամ աշխատավարձ, որից, փաստորեն, կուտակել է մոտ 18,8 միլիոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP