19:00 21.05.2019
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչից են հատկապես դժգոհ դատապարտյալները:
Ի դեպ, ըստ դիտորդական խմբի, ամենից շատ դժգոհություններ ստացվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներից:
«Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման ինստիտուտի ոչ արդյունավետ գործելը, հաճախակի հանդիպող հիվանդության տեսակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հետազոտություններ իրականացնել, բայց կարճ ժամանակում: Հանդիպել են բազմաթիվ դեպքեր հաշմանդամության տրամադրման կարգի հետ կապված»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ խնդիրների խորացմանը նպաստում է նաև բժշկական հաստիքների պակասը, որը կա ՔԿՀ-ներում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը, ի պատասխան ասվածի, նշել է, որ քրեակատարողական ծառայության պետի կողմից թափուր բժշկական հաստիքները համալրելու հրահանգ է եղել:
«Մեծ աշխատանք է տարվել, նաև պայմանագրային հիմունքներով բուժաշխատողներ են ընդունվել, «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում ևս կա համալրվածություն»,- ասել է Անդրանիկ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ծանր հիվանդությունների հիմքով ազատ արձակմանը.
«Մենք գիտենք, որ 2006 թվականի մայիսի 26-ի կառավարության թիվ 825 N հրամանի հավելված երկուսում նշված է պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը: Դա վերանայվեց 2017 թվականի հուլիսի 6-ին: Հիվանդությունների շեմի փոփոխություն գրանցվեց: 2018 թվականին, ծանր հիվանդությունների պատճառով, 16 դատապարտյալն ազատվել է պատժի հետագա կրումից: Բոլոր օբյեկտիվ հետազոտությունները կատարվում են քաղաքացիական բուժհաստատություններում: Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվում են նաև ԱՆ համապատասխան մասնագետներ: Նրանց եզրակացությունները և ախտորոշումները, եթե համընկնում են ցանկին, եզրակացություն է կազմվում և ուղարկվում դատարան, որպեսզի պատժի հետագա կրումից ազատման հարցը վերանայվի»,- ասել է ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ դատապարտյալները հաճախ միտումնավոր խնդիրը չեն լուծում ազատության մեջ և թողնում են անազատության մեջ լուծելուն:
Եվ ՔԿՀ մտնելուց հետո առաջին հարցը, որ բարձրացնում են, առողջության հետ կապված հարցն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...