Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են սրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են սրվել

23:46 21.05.2019

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը:

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին:

Ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանն ավելի վճռական քայլեր կձեռնարկի, եթե Եվրոպական երկրները չկարողանան օգնել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները վերացնելու հարցում:

Մենք հույս ունենք, որ եվրոպացիները խնդրի լուծման համար քայլեր կձեռնարկեն: Նրանք պետք է հաշվի առնեն Իրանի իրավունքները, հատկապես՝ անարդարացի կերպով սահմանված պատժամիջոցները՝ վերացման հետ կապված: Հակառակ դեպքում նրանք պետք է սպասեն ավելիին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և այլ պետություններ Թեհրանին բազմիցս կոչ են արել բանակցություններ սկսել, իսկ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը բանակցելու պաշտոնական հայտեր է ուղարկել:

Ես կողմ եմ բանակցություններին և դիվանագիտությանը, սակայն կարծում եմ, որ դրանք այս պայմաններում ճիշտ չեն: ԱՄՆ Պետդեպարտամենտը բանակցելու 8 պաշտոնական հայտ է ուղարկել: Կարծում եմ, որ բանակցելու ժամանակը չէ: Հիմա դիմակայության ժամանակն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի կողմից ցանկացած գործողության կպատասխանի ուժով:

Կարծում եմ, Իրանը շատ մեծ սխալ կգործի, եթե ինչ-որ քայլեր ձեռնարկի: Եթե նրանք գործողություններ սկսեն, ապա դրանց կպատասխանենք մեծ ուժով:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ՄԱԿ-ը հայտնել է իր խորը մտահոգությունը Միացյալ Նահանգների և Իրանի միջև ավելի ու ավելի սրվող հռետորաբանության կապակցությամբ: Կազմակերպությունը կողմերին կոչ է արել լինել զսպված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP