22:12 22.05.2019
Շառլ Ազնավուրը, ում երգերը կարողացան ջնջել աշխարհի բոլոր սահմանները, հուզել սրտեր՝ անկախ ազգությունից, իր արխիվում ունի ոչ միայն երգեր, այլև 60 ֆիլմ: Առաջին անգամ նկարահանվեց 1959թ․-ին Ժորժ Ֆրանժյուի «Գլխով պատին» ֆիլմում, Իսկ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմում գլխավոր դերից հետո հայտնի դարձավ նաև որպես դերասան:
Ֆիլմը նկարահանվել է 1960թ․-ին, ռեժիսորը Ֆրանսուա Տրյուֆոն է, դերերում՝ Մարի Դյուբուա, Նիկոլ Բերժե:
Գլխավոր հերոսը Էդվարդ Սարոյանն է, որը կնոջ մահից հետո կարծում էր՝ չի կարողանա ապրել այնպես, ինչպես նախկինում էր ապրում: Սարոյանը փոխում է իր անունը՝ դառնալով Շարլի Կոլեր և աշխատանքի է անցնում մի սրճարանում: Այնտեղ նա սիրահարվում է Լենա անունով կնոջ, սակայն միևնույն ժամանակ անտարբեր չի անցնում հարևանուհու՝ մարմնավաճառուհի Կլարիսայի կողքով:
Թվում է, թե Շարլը համակերպվել է իր նոր իրականության հետ և երջանիկ է, սակայն…
https://www.youtube.com/watch?v=tjd6Eg9APAs
Ֆիլմը նկարահանվել է 1979-ին: Ռեժիսորը Ֆոլկեր Շլյոնդորֆն է, դերերում՝ Դեյվիդ Բենեթ, Մարիո Ադոլֆ…
Այս ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Գդանսկում՝ Լեհաստանում: 12 տարեկան Օսկարն իր սեփական աչքերով ականատես է լինում, թե ինչպես է Գդանսկը հողին հավասարվում: Պատերազմի ականանատես լինելը անհետևանք չի մնում. Օսկարը հիասթափվում է մեծերից և որոշում է չմեծանալ…
Ի դեպ, 1979 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու», ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը նկարահանվել է 2002թ.-ին: Ռեժիսորը Ատոմ Էգոյանն է, դերերում՝ Արսինե Խանջյան, Քրիստոֆեր Պլամմեր, Սիմոն Աբգարյան…
«Ժխտումով լի աշխարհում, ինչպե՞ս ես դու որոշում՝ ով է ճիշտ խոսում» խորագրով ֆիլմը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես հայերիս համար. այն անդրադարձ է 1915 թ. Հայոց Մեծ ցեղասպանության իրադարձություններին: 18-ամյա տղայի կյանքը փոխվում է, երբ նա իմանում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս ֆիլմում մեծանուն հայի մասնակցությունը այն ավելի ճանաչելի դարձրեց:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...