Պատժել եմ իրեն՝ չշփվելով, բայց վստահ եմ, որ կապացուցի իր անմեղությունը. ոստիկանապետը՝ իր եղբորորդու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Պատժել եմ իրեն՝ չշփվելով, բայց վստահ եմ, որ կապացուցի իր անմեղությունը. ոստիկանապետը՝ իր եղբորորդու մասին

15:53 23.05.2019

«Վստահ եմ, նա կապացուցի իր անմեղությունը»,- մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով իր եղբորորդու մասնակցությամբ սպանության գործին:

Ոստիկանապետը նաև վստահեցրեց լրագրողներին, որ տեղեկացված չէ, թե ինչ կարգավիճակ ունի իր եղբորորդին, թեպետ եղբոր ընտանիքի հետ շփվում է:

«Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու: Իմ եղբորորդին եղել է այդ կռվի մասնակիցը, սակայն ինքը չի եղել դանակահարողը։ Ինքը ունի համապատասխան ձայնագրություն»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե եթե Սեդրակ Օսիպյանը մեղավոր չէ, ինչու փախուստի դիմեց, ոստիկանապետը պատասխանեց.

«Համենայնդեպս, խափանման միջոցը փոխելուց հետո Սեդրակը մնաց Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ, որքանով տեղեկացված եմ, ՀՀ-ում է, գուցե դիմեք իրեն այս հարցով»:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

11:20 12.05.2024

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

21:11 11.05.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին: Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն: […] ...

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ

18:19 11.05.2024

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին […] ...

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […] ...

BACK_TO_TOP