11:40 24.05.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք:
Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերջինիս շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ 2000 թվականին ծնված մի բնակիչ:
Մայիսի 20-ին քրեական գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը վերցվել է հետաքննության մարմնից և հանձնվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնին` նախաքննություն կատարելու նպատակով, որը նույն օրն ընդունվել է վարույթ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա մայիսի 20-ին. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ 2016թ. կցագրված լինելով Կոտայքի զինկոմիսարիատում՝ քննությամբ չպարզված ժամանակում և հանգամանքներում, դեռևս ինքնությունը չպարզված անձից օգտագործելու նպատակով ձեռք է բերել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարելու վերաբերյալ հետազոտման կեղծված ակտի պատճենը, որում առկա է եղել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումներով եզրակացություն: Ապա, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, նախ ներկայացրել է զինկոմիսարիատ, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովին և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հաշվառվել պահեստազորում՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:
Գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու մասին:
Դատախազի ցուցումի պահանջների կատարման շրջանակներում մայիսի 21-ին Գ.Ա.-ին նշված հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ, քննչական և այլ դատավարական գործողություններ ինչպես գործի լրիվ հանգամանքները բացահայտելու, այնպես էլ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...