Շիրակի մարզում վերջին զանգը հնչել է 1667 շրջանավարտի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզում վերջին զանգը հնչել է 1667 շրջանավարտի համար

19:49 24.05.2019

Վերջին զանգն այսօր հնչել է Շիրակի մարզի 1667 12-րդ դասարանցիների համար: Նրանցից 778-ը Գյումրիի ավագ, միջնակարգ դպրոցների և վարժարանների սաներն են: Վերջին դասի տոնական միջոցառումներ են տեղի ունեցել բոլոր դպրոցներում:

Աշակերտական համազգեստ, կրծքազարդ զանգեր, փուչիկներ ու ծաղիկներ և, իհարկե, տոնական տրամադրություն, սրանք Վերջին զանգի բաղկացուցիչներն են, որոնք փոքր-ինչ փոփոխության են ենթարկվել: Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում հանդիսավոր տողան է անցկացվել , որին դպրոցի 102 շրջանավարտների հետ միասին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

«Այստեղ կանգնած է Հայաստանի ապագան, ու լուսավոր ապագան: Այստեղ, ես վստահ եմ, կանգնած է Շիրակի ապագա մարզպետը, ապագա նախարարներ: Ես վստահ եմ, որ դուք եք փոփոխությունների սերունդը, որը մեր երկիրը պիտի հասցնի այն մակարդակին, որի համար տարիներ շարունակ ձեր ծնողների և ուսուցիչների սրտերը տրոփել են: Օրվա հերոսների շարքում ես կավելացնեի ծնողներին ու ուսուցիչներին»,- իր շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

12-րդ դասարանցիները նոր՝ մեծ կյանք են մտնում, իսկ 9-րդ դասարանցիները՝ նոր դպրոց: Հիմնական ու ավագ դպրոցների կազմավորումից հետո վերջին զանգը հնչում է նաև հիմնական դպրոցների շրջանավարտների համար:

 

9-րդ և 12-րդ դասարանցիների թիվն այս տարի Շիրակի մարզում, նախորդ տարվա համեմատ, շատ ավելին է: Մեծ է նաև պատասխանատվությունը առաջիկա միասնական քննությունների նկատմամբ՝ 9-րդ դասարանցիների համար դրանք մեկնարկում են այս կիրակի, իսկ 12-րդ դասարանցիների համար՝ հունիսի սկզբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP