Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

20:09 10.11.2017

Մոսկվայի Հայրենական մեծ պատերազﬕ կենտրոնական թանգարանում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ- ում ՀՀ դեսպանատան Facebook-յան էջից:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Հայրենականի հերոսների սխրագործությունը:

Հաղթանակի թանգարանում բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոﬕնը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, հաղթանակի հրամանատարների հետնորդները, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում հնչեցին ﬔծն Կոﬕտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՆ Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական հաﬔրգային նվագախմբի կատարմամբ (ղեկ․՝ Ալեքսեյ Կարաբանով): Թանգարանի Փառքի սրահում կայացավ նաև «Հաղթանակի ճանապարհ» լուսաձայնային ինստալյացիայի ցուցադրությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազﬕ հիﬓական իրադարձություններին:

Հաղթանակի թանգարանում Հ.Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

23:21 19.05.2024

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը […] ...

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […] ...

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […] ...

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: ...

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

22:01 19.05.2024

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերով։ «Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ և աղոթում ենք նախագահի ու նրա շրջապատի բարօրության համար», – գրել է Մոդին X սոցիալական ցանցում: ...

BACK_TO_TOP