Պոլիոմելիտի դեմ պատվաստումներ Գյումրու պոլիկլինիկաներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Պոլիոմելիտի դեմ պատվաստումներ Գյումրու պոլիկլինիկաներում

20:30 25.05.2019

Հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում այդ հիվանդության դեմ պատվաստումների նվազ ցուցանիշը հնարավոր է նպաստի հիվանդության տարածմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկել: Մեկ ամիս շարունակ բոլոր պոլիկլինիկաներում 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները պատվաստվելու են: Գյումրիի պոլիկլինիկաներ դիմողների թիվը քիչ չէ:

Նշենք, որ լիարժեք բուժում չստանալու պարագայում պոլիոմելիտ վիրուսը կարող է ախտահարել երեխայի օրգանիզմը նույնիսկ մի թեթև հիվանդանալու ժամանակ, իսկ հետևանքները ավելի բարդ են լինում, ընդհուպ հաշմանդամություն:

Սա այն հիվանդությունն է, որը փոքրիկների օրգանիզմը ախտահարելու դեպքում կարող է հանգեցնել հաշմանդամության: Մեկ ամսյա լրացուցիչ ու մասսայական պատվաստումների դիմողները քիչ չեն,Գյումրիի պոլիկլինիկաներում ակտիվություն է, բայց և կան ծնողներ, որոնք ինչպես պլանային պատվաստումների դեպքում է, սրանից էլ են հրաժարվել:

 Նախ պոլիկլինիկաները հեռախոսով իրազեկում են ծնողներին, իսկ տեղում բացատրում, թե ինչու է անհրաժեշտ  պատվաստումը և ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Բայց շատ դեպքերում հորդորները ոչ բոլոր ծնողներն են ընդունում: Օրացուցային, պլանային պատվաստումից բացի՝  պոլիոմելիտի դեմ պատվաստվելու լրացուցիչ պատճառը հարևան Իրանում հայտանաբերված վիրուսն է, իսկ դրա տարածումը Հայաստանում բժիշկները չեն բացառում։

 

Վիրուսի դեմ պատվաստումների գալիս են հիմնականում այն երեխաները, որոնք վակցինան չեն ստացել մինչև 5 տարեկանում: Պատվաստումները պոլիկլինիկաներում հիմնականում արձակուրդային ու զբոսաշրջային սեզոնին ակտիվանում են, կանխարգելման միջոցառումներն ավելի պահանջված են դառնում։

Բժիշկները զգուշացնում են մինչև 5 տարեկան երեխաների վատառողջ լինելու, բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմել անպայման բժշկի․ և  կիսատ չթողնել բուժման ընթացքը, հենց կիսատ բուժումն է նաև հանգեցնում վիրուսով ախտահարման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP