13:53 25.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը: Նախագահը խոսել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի հիմնադրման, նշանակության, մեդիադաշտի փոփոխությունների ու գլոբալիզացիայի մասին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Ալմաթիում մասնակցում էր ֆորումի աշխատանքներին: Ի դեպ, նախագահը նաև համաժողովի հիմնադիրներից է, որի մասին ևս խոսել է հարցազրույցի ընթացքում.
«Դեռ տարիներ առաջ, երբ Նազարբարևը մտադրություն էր հայտնել այսպիսի ֆորում կազմակերպելու մասին, ես, ինչպես և ինչով կարողացա, օգտակար եղա: Խոսքը մոտ 19 տարի առաջվա մասին է: Այս կարևորագույն ֆորումի կազմակերպմանը ես ինչ-որ կապ ունեցել եմ հաջորդ տարիներին էլ: Ֆորումն արդարացրել է իրեն, դրա համար էլ արդեն 16-րդ անգամ է կազմակերպվում»:
Նախագահը նշել է, որ ֆորումից ունեցած սպասելիքներն արդարացել են, քանի որ պետք է հասցնել հասնել փոփոխվող աշխարհի հետևից, իսկ այսպիսի ֆորումները նպաստում են դրան:
«Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 18-19 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին: Ցանկացած մարդ, ով ունի սմարթֆոն, նա արդեն տեղեկության կրող է»:
Նախագահը նաև նշել է, որ չի հավատում դեգլոբալիզացիային, քանի որ երիտասարդները գլոբալիզացիայի մի մասն են:
«Նոր արտադրական հեղափոխության հետ փոխվելու են շատ բաներ: Տարիներ անց կլինի արհեստական ինտելեկտ, մեքենաները կհավաքեն ռոբոտները, իսկ մարդիկ զբաղված կլինեն դիզայներական, հետազոտական, փորձագիտական աշխատանքներով: Շատ մարդիկ պնդօղակներ պտտելու փոխարեն կստեղծագործեն: Աշխարհն ավելի արագ կփոխվի, քան քաղաքականությունը կփորձի հասնել իրեն: Այդ իսկ պատճառով ամենակարևոր խնդիրն արագությունը հասկանալն է ու հեռուն տեսնել կարողանալը»:
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...
16:00 25.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...
15:48 25.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...