09:00 27.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, տնակները և դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակները, հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզում կա 3 253 տնակ, որից 2871-ը՝ Գյումրիում: Այս թիվը քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ ավելին է 34-ով, և հիմա հանձնաժողովը պարզելու է, թե ինչի արդյունքում է Գյումրիում տնակների թիվն ավելացել: Տնակների բնակիչներին արդեն տարանջատել են ըստ կարգավիճակների ու այսօր քննարկել են ընտանիքներին բնակարաններ հատկացնելու մոտեցումները։
Աշխատանքային խմբին հայտնի է, թե աղետի գոտում փաստացի քանի տնակ կա: Թեև այն որոշակի շտկումների կենթարկվի, բայց ըստ աշխատանքային խմբի՝ դա արդեն էական նշանակություն չունի։ Առայժմ ամբողջական չեն կադաստրի ստորաբաժանման տվյալները տնակներում ապրող անձանց ունեցած սեփականությունների մասին: 3 մարզերի 28 հազար բնակչին վերաբերող հարցում են կատարել, բայց տվյալներ ստացել են 3 253-ի համար: Տվյալների բազան կադաստրից խոստացել են տրամադրել 1 ամսում։ Բայց աշխատանքային խումբը դրան չի սպասի։ Աշխատանքներն առաջ կտանեն առանց այդ տեղեկատվության։ Այս նիստին խումբն ուսումնասիրեց նաև Գյումրիում անօթևանության խնդրի լուծման առաջարկները, որոնք ներկայացրել են Շիրակի մարզպետարանն ու 2 հասարակական կազմակերպություն: Մասնավորապես, առաջարկներից մեկը վերաբերում է ոչ թե տնակների, այլ անօթևանների հաշվառմանը: Այսինքն, շատ ընտանիքներ կան, որոնք բնակարան չեն ստացել մինչ այժմ, տնակում էլ չեն բնակվում, բայց իրականում երկրաշարժին բնակարան կորցրել են։ Ներկաներից ոմանք համաձայն չեն Քաղշին պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ այն հարցում, որ բնակարան հատկացնելիս հիմք ընդունվի միայն ընտանիքի՝ տնակում բնակվելը։ Ըստ Վահագն Վերմիշյանի՝ եթե ընտանիքը բուժման նպատակով բնակարանը վաճառել է ու դրսում հայտնվել, դա էլ է աղետ, կամ բանկերում հայտնվելն էլ է աղետ, ու չպետք է տարանջատել այդ ընտանիքները երկրաշարժից անօթևան մնացածներից։
Աշխատանքային խումբն առաջարկում է, օրինակ, մի թաղամաս ընտրել ու բոլոր տնակատերերի հարցը լուծել՝ ըստ առաջարկվող մոտեցումների, որոնք տարբեր են տարբեր կարգավիճակներ ունեցողների համար: Օրինակ՝ կիսված ընտանիքներին, որոնց մի մասը տնակներում է մնացել, մի մասը՝ բնակարան ստացել, առաջարկվում է դրամական աջակցություն ցուցաբերել։ Այս ուսումնասիրությունների վերջնարդյունքը լինելու է անօթևանության խնդրի լուծման տարբերակի ընտրությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կողմնակից է բնակարանաշինությանը: Բայց չի կարծում, որ այն արագ ընթացք կունենա։ Ասում է՝ հավանաբար դեռ 10 տարի էլ պետք կլինի սպասել, թեև իր երազանքն է, որ խնդիրը 6 ամսում լուծվի։ Բայց տարիների ձգձգումը նորից կհանգեցնի տնակների ավելացման, դրանց հետ կատարվող առուվաճառքի, վարձակալության գործարքների ակտիվացման։ Այս մտավախությունն ուներ կոմիտեի նախագահը, բայց և բերեց ճիշտ աշխատելու օրինակը՝ Ստեփանավանում, որտեղ ընդամենը 66 տնակ կա ու երկար տարիներ է՝ թիվ չի ավելանում։ Պատճառն այն է, որ ի սկզբանե՝ 1991 թվականից խնդիր է դրված եղել, բնակարանի օրդեր ստացած ընտանիքը տնակը պետք է տեղափոխեր տարածաշրջանից դուրս։ Այս պատճառով էլ նոր տնակներ չեն ավելացել։ Հակառակն է Գյումրիում, երբ տեղեկանք է տրվում, որ տնակը քանդված է, բայց այն իրականում տեղում է։ Անօթևանության խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ աշխատանքային խմբի քննարկմամբ՝ լինելու է Գյումրիի վթարային շենքերի ամրացումը, որտեղ ազատ բնակարաններ կան և կարող են տրամադրվել ընտանիքներին։ Բայց դեռ խնդիր է բնակարաններ ստացած ու տնակներից չտեղափոխված մոտ 500 ընտանիքների բնակեցումը։ Այս բոլոր հարցերի լուծման առաջարկների տարբերակներ աշխատանքային խմբի կազմած փաթեթում արդեն կան:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...