Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները հայտնի են․ Brexit կուսակցությունն առաջատար է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները հայտնի են․ Brexit կուսակցությունն առաջատար է

07:35 27.05.2019

Այս տարվա հունվարին ձևավորված Brexit կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին նախագահ Նայջել Ֆարաջը, առաջատար է Մեծ Բրիտանիայից Եվրախորհրդարանի ընտրություններում։ Նախնական տվյալներով՝ այն ստանում է 31․9% ձայն, երկրորդ տեղում «Ազատ դեմոկրատներն»  են (21%), հայտնում է BBC-ն։ Իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է ընդամենը 8․7 տոկոս ձայն։ 2014 թվականին կայացած նախորդ ընտրությունների արդունքների համեմատ՝ ընտրողների աջակցությունը պահպանողականներին նվազել է 13 տոկոսով։ Սա վատագույն ցուցանիշն է պահպանողականների համար եվրոպական ընտրություններում՝ Միացյալ թագավորության մասնակցության ողջ պատմության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էին Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները։ Առաջին տեղում ԵՄ-ում խոշորագույն աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է։ Այն կարող է ստանալ 173 տեղ (23%)։ Դրան հաջորդում է «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը»՝ 147 մանդատ (19․6%)։ Այդ քաղաքական ուժերին դեռևս չի հաջողվել Եվրախորհրդարանում մեծամասնություն ձևավորել, ստիպված կլինեն այլ խմբակցությունների հետ կոալիցիա կազմել։

Ընտրողների մասնակցությունը եղել է վերջին 20 տարում ամենաբարձրը՝ 50․5%։

Նշենք, որ Ֆրանսիայից Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միասնությունն» է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

15:38 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

15:30 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP