15:20 27.05.2019
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրվել է աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին մասնակցում են թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Թատրոնի կոլեկտիվը համաձայն չէ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների հետ:
Դիրիժոր Հարություն Արզումանյանն իր խոսքում ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին այդ պաշտոնում չի պատկերացնում և ցանկանում է խորհրդի կարծիքն իմանալ կառավարման խորհրդի շուրջ:
«Իհարկե, ժամանակին կառավարման խորհրդում եղել է նախարար Հասմիկ Պողոսյանը, բայց այն ժամանակ կառավարությունը ձևավորված էր: Հիմա, դեռևս նոր կառավարությունը չձևավորված, ո՞րն էր խնդիրը, որ այսքան շտապ կերպով տեղի ունեցան այդ ընտրությունները, և ընտրվեց Նազենի Ղարիբյանը»,- նշեց Արզումանյանը:
Հայտնի է, որ խորհրդում Օպերան ներկայացնող երկու անդամ` Սերգեյ Սաֆարյանն ու Պերճ Խարազյանը, կողմ են քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը։ Պերճ Խարազյանը ասաց, որ խորհրդի երկրորդ նիստի օրակարգում եղել է խորհրդի նախագահի ընտրության հարցը, իսկ հապճեպության հետ կապված` չհամաձայնեց մինչ այդ հնչած կարծիքի հետ:
«Ամիսը մեկ մենք պետք է նիստ գումարենք` ըստ օրենսդրության ու առաջին նիստում պետք է լինի աշխատակարգը, իսկ երկրորդ նիստին ընտրել կառավարման խորհրդի նախագահին: Ասեմ, որ այնտեղ բոլորը շատ բանիմաց անձեր են հավաքվել, նույնիսկ հին խորհրդից անդամներ կան»,- ասաց Խարազյանը և հավելեց, որ ներկա պահին կառավարությունում Նազենի Ղարիբյանն է մշակույթը ներկայացնում և նա կարող է թատրոնի վերաբերյալ խնդիրները հասցնել կառավարությանը:
Մինչ Խարազյանը պատճառաբանում էր, թե ինչու են ընտրել Ղարիբյանին, դահլիճից կարծիք հնչեց.
«Դու Օրբելյանին ծախել ես: Թատրոնի կոլեկտիվի կարծիքը պետք է իմանայիք, նոր համաձայնություն տայիք»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...