Շիրակի մարզում նշել են Սառնաղբյուրի հերոսամարտի 101-րդ տարեդարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզում նշել են Սառնաղբյուրի հերոսամարտի 101-րդ տարեդարձը

15:41 27.05.2019

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նշել են Սոգթլուի հերոսամարտի 101-րդ տարեդարձը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Ավանդաբար ամբողջ գյուղի բնակիչները մայիսի 26-ին հավաքվում են գյուղի Կարմիր վանքի տարածքում, որտեղ 1918 թվականին տեղի են ունեցել ինքնապաշտպանական մարտերը, ծաղիկներ են խոնարհում հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սոգթլուի հերոսական ճակատամարտը բեկումնային է եղել հայ ժողովրդի 1918 թվականի ազգային-ազատագրական պայքարում:

   

Սառնաղբյուրցիները միավորել են հարևան գյուղերի բնակիչներին, 6 օր մարտեր են մղել և կարողացել են հետ շպրտել թուրքական զինված բանակին: Սառնաղբյուրում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերը իրենց մասշտաբով զիջում են Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, բայց Սառնաղբյուրի հերոսամարտը կարևոր դեր է ունեցել Բաշ-Ապարանի և Սարդարապատի հաղթանակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար:

Սառնաղբյուրի հերոսական ինքնապաշտպանության մասին քիչ է խոսվել և, որպես պատմական իրողություն, դեռ լիովին ուսումնասիրված չէ:

 Այդ օրերի հերոսական պատմությունները սառնաղբյուրցիները փոխանցել են իրենց սերունդներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

10:55 25.06.2025

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

Իսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

10:44 25.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

10:35 25.06.2025

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...

BACK_TO_TOP