17:26 27.05.2019
Իրավիճակը վրաց-ադրբեջանական չսահմանագծված գոտում գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Վրացի սահմանապահներն այսօր տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում այսօր ևս պետական մասշտաբով սահմանազատման աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ հանգստյան 2 օրերին վրացական կողմից աննախադեպ ակտիվություն էր գրանցվել Դավիթ Գարեջիի վանական համալիրում: Բնակչության տարբեր շերտերն, ինչպես նաև հոգևորականությունն այցելել էին համալիր՝ ի պաշտպանություն վրացական հոգևոր և մշակութային կոթողի: Ավելին, հոգևորականերն ի նշան բողոքի` երեկ ավելի քան 2 ժամ փակել էին միջպետական ճանապարհներից մեկը:
Նշենք, որ քաղաքացիական հասարակությունից ավելի անզիջում դիրքորոշում են զբաղեցրել հոգևորականները, ովքեր անբավարար են համարում իշխանությունների պասիվ, ոմանց կարծիքով նաև դավաճանական դիրքորոշումը խնդրի նկատմամբ: Նրանք իշխանություններին և հասարակական ակտիվիստներին սթափության կոչ են անում՝ ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու համար: «Ադրբեջանն ամենադաժան ու ստոր կերպով պայքարում է մեր դեմ: Անում է հնարավորինը, որ ուշքի չգանք, չգիտակցենք տեղի ունեցածը: Այս ամենը մեր անգործության մատնված պետության մեղքն է: Սթափվելու, պետականորեն սթափվելու ժամանակն է»,- հայտարարել է վրացական եկեղեցու հոգևորականներից մեկը:
«Հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է պահպանենք լավ հարաբերություններ, բայց ոչ մեր սրբությունների հաշվին: Ակնհայտ է, որ վաղվա ակցիան կազմակերպվել է Ադրբեջան պետության և ոչ թե ՀԿ ակտիվիստների կողմից, քանի, որ ակցիայի համար ճանապարհ հենց պետությունն է հարթել: Մենք պետք է մեր ադրբեջանցի հարևաններին բացատրենք, որ Կովկասը մեր տունն է, Դավիթ Գարեջին մեր սրբավայրն է, և նրանց հետ կիսելու ոչինչ չունենք»,- ասել է համալիրի հոգևորականներից մեկը:
Նշենք, որ իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ այդ երկրի ՀԿ-ները մտադիր են Ադրբեջանի անկախությանը օրը՝ մայիսի 28-ին, ավտոբուսներով ու մեքենաներով երթ կազմակերպել դեպի Դավիթ Գարեջիի համալիր և այնտեղ տեղադրել իրենց պետական դրոշը՝ այդ կերպ արձանագրելով իրենց դիրքորոշումն իբր ալբանական պետությունից ժառանգած տարածքների, մշակութային հուշարձանների նկատմամբ: Դրան հաջորդել էին այդ երկրի կողմից դեպի համալիր ճանապարհաշինական աշխատանքները:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...