23:07 27.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը, որին մասնակցել է 165 դատավոր: Նիստը դռնփակ է եղել:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը:
«Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ` տեսանելի ակնկալվող վերջնարդյունքով:
Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքով:
Դատավորների ընդհանուր ժողովը, որպես դատական իշխանության բաձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներին և քննարկումներին` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի եւ նաագծերի մշակման հարցում:
Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որևէ դատավոր դեմ չէ, որ հանրային վստայության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկություններ ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:
Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:
Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից և ՀՀ միջազգային պարտավորություններից, և իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:
Դատավորների ընդհանուր ժողովը կարևորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաև դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները:
Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, ինչը խաթարում է դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:
Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսևորում և կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:
Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:
11:57 25.06.2025
Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարումՀայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...
11:46 25.06.2025
Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարարՄիայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
11:35 25.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն էՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...
11:20 25.06.2025
Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։ ...
11:07 25.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...