Քաղաքական ուժերի շնորհավորական ուղերձներն Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Քաղաքական ուժերի շնորհավորական ուղերձներն Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ

13:46 28.05.2019

Առաջին հանրապետության տոնի առիթով քաղաքական ուժերը շնորհավորական ուղերձներ են հղել հայ ժողովրդին, որում ընդգծում են Մայիսի 28-ի նշանակությունն անկախության կերտման գործում:

ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ

Հենց Առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը:

«Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության: Աստված պահապա՛ն»,-ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձում:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ցեղասպանության, ջարդերի և անհուսության մոխիրներից փյունիկի պես հառնեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ազատ, անկախ: Իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 1919 թ., Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ ընդունվեց «Միացյալ և անկախ Հայաստանի մասին» ակտը. 100 տարի առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց. «Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն»:

Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձին՝ 21-րդ դարում «Ժառանգություն»-ը վերստին մաղթում է համայն հայությանը ազգային համերաշխություն, հզոր հավաքական ուժ և ստեղծարար աշխատանք՝ հանուն մեր պետության նոր առաջընթացի համաշխարհային ներկա զարգացումներում:

ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ

Մայիսի 28-ը փոխեց մեր բոլորի ճակատագիրը և նոր սկիզբ տվեց պետական մտածողության և հայապահպանության ամրապնդման համար:

Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել, այն հեշտ չի տրվել, մենք այն ձեռք ենք բերել ի հեճուկս ճակատագրի բոլոր հարվածների: Օրվա պատգամը վերստին առիթ է հիշելու, որ ունեցածը պետք է գնահատել ու փայփայել, և լինել էլ ավելի վճռական երրորդ հանրապետության զարգացման և հզորացման ճանապարհին, պետության ինքնիշխանության բարձրացման և միջազգային հարթակում մեր տեղի ու դերի ամրապնդման գործում:

Թո՛ղ մեր միասնությունն ու վճռականությունը, յուրաքանչյուրիս պետականամետ և ազգանվեր գործունեությունն երաշխիք լինի նորանոր հաղթանակների և ձեռքբերումների: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP