14:10 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբները՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Սա կլինի Եվրոպա լիգայի երրորդ եզրափակիչը, որտեղ կհանդիպեն նույն երկրի թիմերը: Առաջին անգամ «Պորտու»-ն 2011 թվականին Դուբլինում 1:0 հաշվով հաղթել է «Բրագա»-ին: Մեկ տարի անց Բուխարեստում «Ատլետիկո»-ն 3:0 հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ:
Սա Եվրոպա լիգայի տասներորդ եզրափակիչն է: Նախորդ իննում խփվել է 24 գոլ: Ամենախոշոր հաշվով հաղթանակը պատկանում է «Ատլետիկո»-ին: Մադրիդցիները 2012 և 2018 թվականներին 3:0 հաշվով հաղթել են «Ատլետիկ»-ին և «Մարսել»-ին: Ամենագոլառատ հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականին, երբ «Սևիլիա»-ն 3:2 հաշվով հաղթել է «Դնեպր»-ին:
«Չելսի»-ի ու «Արսենալ»-ի ճանապարհները եվրագավաթներում հատվել են մեկ անգամ: «Արիստոկրատներ»-ը Չեմպիոնների լիգայի 2003/04 մրցաշրջանի 1/4 եզրափակիչում առավելության են հասել «զինագործներ»-ի նկատմամբ (1:1, 2:1):
Երկու թիմերն էլ եվրագավաթների եզրափակիչներում հանդես գալու փորձ ունեն: «Չելսի»-ն եզրափակիչներում խաղացել է 8 անգամ, որոնցից 5-ում հաղթել է: «Արսենալ»-ը հանդես է եկել 6 անգամ, տարել 1 հաղթանակ 5 անգամ պարտվել:
Նախորդ եվրագավաթների եզրափակիչները
«Չելսի»
1970/71 Գավաթակիրների գավաթ 2:1 «Ռեալ» Մադրիդ (առաջին խաղում 1: 1 հաշվից հետո վերախաղարկում)
1997/98 Գավաթակիրների գավաթը 1:0 «Շտուտգարտ»
1998 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ 1:0 «Ռեալ» Մադրիդ
2007/08 Չեմպիոնների լիգա 1:1 (11մ. 5: 6) «Մանչեսթեր Յունայթեդ»
2011/12 Չեմպիոնների լիգա 1:1 (11մ. 4: 3) «Բավարիա»
2012 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ 1:4 «Ատլետիկո»
2012/13 Եվրոպա լիգա 2:1 «Բենֆիկա»
2013 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ 2: 2 (11մ. 4:5) «Բավարիա»
«Արսենալ»
1979/80 Գավաթակիրների գավաթ 0:0 (11մ. 4:5) «Վալենսիա»
1993/94 Գավաթակիրների գավաթ 1:0 «Պարմա»
1994 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ 0:2 (0:0, 0:2) «Միլան»
1994/95 Գավաթակիրների գավաթ 1:2 «Սարագոսա»
1999/00 ՈւԵՖԱ-ի Գավաթ 0:0 (11մ. 1:4) «Գալաթասարայ»
2005/06 Չեմպիոնների լիգա 1:2 «Բարսելոնա»
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...