Ծատուրյանը հիշել է վրացական անեկդոտը Թատերական ինստիտուտում կատարվածը նկարագրելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Ծատուրյանը հիշել է վրացական անեկդոտը Թատերական ինստիտուտում կատարվածը նկարագրելիս

16:22 29.05.2019

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր խոսել է մշակույթի ոլորտին առնչվող խնդիրների, մասնավորապես այն մասին, թե ինչ կատարվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում օրեր առաջ:

«Եկել է ինչ-որ մի նոր երիտասարդություն, որ ձայն է հանում, առաջվա նման չէ: Ինչ վերաբերում է նշանակումներին, ընտրություններին և այլն, մի շատ լավ վրացական անեկդոտ կա՝ մեկը մի հատ ձմերուկ է դրել շուկայում, ասում է լավ ձմերուկներ, լավ ձմերուկներ, ընտրե´ք այն, որն ուզում եք: Մեկը գալիս է ասում՝ դուք ընդամենը մեկ ձմերուկ ունեք, վաճառողը, թե երբ դու քո պատգամավորին էիր ընտրում, ես զարմանո՞ւմ էի: Հիմա սա է, մեկը եկել է, ուսանողությունն էլ ասում է, որ ուզում ենք լինի մեկ ուրիշը: Ուսանողները ճիշտ էին իրենց պահանջի մեջ»,- ասել է Ծատուրյանը՝ հավելելով, որ շատ կարծրատիպեր շարունակում են մնալ:

Ըստ Ծատուրյանի՝ մշակույթն այսօր էլ շարունակում է ամենաանտեսվածը մնալ: Երբ խնդիրները շատ են լինում, մշակույթը հետին պլան է մղվում: Ծատուրյանը հիշեցրել է Չերչիլի խոսքերի մասին, որ կռվում ենք մշակույթի համար:

«Մենք արդեն 30 տարի ասում ենք, որ թատրոնի մասին օրենք գրվի, որպեսզի ծրագրվի, չէ, չեն ուզում»,- հավելել է բեմադրիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդը հանկարծամահ է եղել

19:54 12.05.2024

Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Նրանք ավտոբուսի սրահում […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

19:19 12.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության […] ...

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

17:33 12.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմում է լեյտենանտ Թամարա Խաչիկյանի մասին: Ատեստավորման քննությունների գերազանցիկը. այսպես է բնութագրվում երիտասարդ զինծառայող աղջիկը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

17:01 12.05.2024

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը […] ...

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

15:39 12.05.2024

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։ Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի […] ...

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

15:02 12.05.2024

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբը, որտեղ մարզում է երեխաներին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP