Արագածավանի հողօգտագործողները փակել են միջպետական ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արագածավանի հողօգտագործողները փակել են միջպետական ճանապարհը

17:07 29.05.2019

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածավան գյուղի հողօգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը՝ դժգոհելով ոռոգման ջրի սակագներից։ Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն` այն դեպքում, երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, ապա լիտրի պարագայում սակագինն ահռելի չափով կբարձրանա։ Ավտոճանապարհը փակած քաղաքացիներն ընդգծում են՝ եթե պատկան մարմինները չարձագանքեն, կփակեն նաև Երևան-Գյումրի երկաթգիծը։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում հողօգտագործողներից Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ մոտ 15 օր առաջ իրենք այս հարցը կրկին բարձրաձայնել են, նման պատմություն եղել է, և այն ժամանակ եկել, ասել են, որ մեկ հեկտարը կոռոգեն 13500 դրամով, բայց չի փոխվել ոչինչ, և շարունակում են ոռոգել լիտրով:

«Հիմա մեկ հեկտարը ոռոգում ենք 30-50 հազար դրամով, այսինքն` մենք աշխատում ենք պետության համար: Մենք վարկ ենք վերցնում ու տալիս ենք պետությանը, և այդքան եկամուտ չենք ստանում: Մի հեկտարը երկու անգամ ոռոգելով կազմելու է 100 հազար դրամ, բայց մենք այդտեղից հանելու ենք ընդամենը 100-150 տուկ խոտ, որը լավագույն դեպքում  կազմելու է 120 հազար դրամ: Մենք դրանով հողի հա՞րկը տանք, ջրի գումա՞րը տանք, թե՞ եկամուտ ունենանք»,- ասել է Նարեկը և նշել, որ ջուրն ինքնահոս է գալիս ու ճանապարհին ջրային ռեսուրսի զգալի կորուստներ են լինում:

Ջրի կորստի հարցը գումարային առումով պետությունը հանում է ՋՈՄ-ից, բայց վերջինս չի հանում գյուղացու վրայից: Հողօգտագործողները պահանջում են, որ հստակ սակագին սահմանեն հեկտարի համար, որ գյուղացին էլ իմանա, թե ինչի համար է այդքան աշխատում:

«Կարող ա ջրայինի աշխատողը գա, նայի սիրուն աչքեր ունեք, քեզ ասի 15 հազար հեկտարը, իսկ մյուսին ասի` 50 հազար»,- նշեց Նարեկ Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ հարցով զանգել են գյուղնախարարի տեղակալին և վերջինս ասել է, որ այդ հարցով իրեն չանհանգստացնեն:

Այս պահին մոտ 150 հոգի փակել է միջպետական ճանապարհն ու երկաթգիծը, բեռնատարները կանգնած են ճանապարհին: Դեռևս պատկան մարմիններից ոչ մեկը չի եկել գյուղացիների հետ բանակցելու, միայն իրավապահ մարմիններից են եկել և ցանկանում են ցուցարարներին ցրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP