Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում

17:21 29.05.2019

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում էլ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

Պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում չեն իրականացվում կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված՝ պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունները։

Բացի դրանից՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ գույքային պարագաներով:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկը գերբնակեցվածությունն է՝ պայմանավորված պահվող կալանավորված անձանց ավել թվաքանակով:

Դրա պատճառով հնարավոր չի դառնում ապահովել այդ խցերում պահվող անձանց հատկացվող բնակելի տարածության՝ սահմանված նվազագույն չափը:

Չնայած այս հանգամանքներին՝ ՔԿՀ-ի խցերի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները բարվոք են:

Ստուգման արդյունքներն ամփոփվել են ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում: Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է հենց ստուգումների ընթացքում: ՔԿՀ վարչակազմի ղեկավարությունը հանձնառություն է ստանձնել միջոցներ ձեռնարկել նաև մյուս, ավելի երկար ժամանակ պահանջող խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացրած շրջայցի արդյունքում առանձին հիվանդասենյակներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ նկարված նշաններ, որոնք մինչև ստուգումների ավարտը վերացվել են ՔԿՀ-ի վարչակազմի կողմից:

Պարզվել է, որ այս ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներին համապատասխան կարանտինային բաժանմունք չլինելու պատճառով բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները փաստացի կատարվում են բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու համար նախատեսված բնակելի գոտում՝ չնայած ներքին կանոնակարգով դրանք պետք է կատարվեն կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում:

Առանձին խախտումներ կապված են եղել դատապարտյալին վերջինիս գրավոր համաձայնությամբ ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու, պահվող անձանց համար ստացված հանձնուքների զննության կանոնների և պահանջների պահպանման հետ:

Ստուգումների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը այցելել է նշված երկու ՔԿՀ-ների բոլոր խցերը և կացարանները (հիվանդասենյակները), զրուցել պահվող բոլոր, այդ թվում նաև օտարերկրացի անձանց հետ, համապատասխան պարզաբանումներ տվել իրենց առողջական վիճակի և քննվող քրեական գործերի վերաբերյալ նրանց բարձրացրած հարցերի, խնդիրների կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP