19:00 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը:
Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են կորուստներով: «Զինագործներ»-ի կազմից խաղին չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը (անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու), Աարոն Ռեմսին (ազդրի մկանային վնասվածք), Դենիս Սուարեսը (մկանային վնասվածք), Հեկտոր Բելյերինը (ծնկի վնասվածք), Ռոբ Հոլդինգ (ծնկի վնասվածք): Կասկածի տակ է նաև Դենի Ուելբեկի մասնակցությունը, ով նոր է ապաքինվել վնասվածքից:
«Արիստոկրատներ»-ից խաղը բաց կթողնեն Ռուբեն Լոֆտուս-Չիկը (կրնկի վնասվածք), Կալլում Հադսոն-Օդոին (կրնկի վնասվածք), Անտոնիո Ռյուդիգերը (ծնկի վնասվածք): Հարցականի տակ է Նգոլո Կանտեի և Թիմ Կեհիլի մասնակցությունը, ովքեր առողջական խնդիրներ ունեն:
Բուքմեյքերական ընկերությունները «Չելսի»-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «արիստոկրատներին». գավաթին տիրելու նրանց հնարավորությունը գնահատվում է 1.65 գործակից, «զինագործներինը»` 2.3:
Հանդիպման հիմնական ժամանակում Մաուրիցիո Սարիի սաների հաղթանակը գնահատվում է 2.25 գործակից, Ունայի Էմերիի սաների հաղթանակը` 3.45, ոչ-ոքին` 3.35 գործակից:
Խաղադրույքներ են առաջարկվում նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների հետ կապված: Գոլ խփելու համար ամենաբարձր գործակիցները սահմանվել է «Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար. նրա՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է 2.1 գործակից: «Չելսի»-ի ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ըստ բուքմեյքերական ընկերությունների, ամենաբարձրը բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարինն է, ում համար սահմանված է 2.37 գործակից:
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...