Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը երկխոսության են հրավիրել առողջապահության ոլորտի տնտեսվարողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը երկխոսության են հրավիրել առողջապահության ոլորտի տնտեսվարողներին

19:20 29.05.2019

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտոններով չձևակերպելը»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին` արձանագրելով նաև բուժհաստատություններից բժիշկների արտահոսքի փաստը․ «Կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք, «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ»։ Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, և որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը: Արդյունքում, վճարված հարկերն ապագայում ոլորտին բյուջետային լրացուցիչ ծախսային հնարավորություն են տալու։

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը գործընկերային մթնոլորտում ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը։ Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու: Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող  և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը և առողջապահության նախարարը հարկ վճարողների հետ ակտիվ քննարկել են նրանց մտահոգությունները։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաև ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։ Գաղափարը ողջունել են երկու գերատեսչությունների ղեկավարները։ Դավիթ Անանյանը կարևորել է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով ռիսկերի մասին բարձրաձայնելը և դրանց նվազեցման քայլերը հստակեցնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP