12:09 20.09.2017
Ադրբեջանում զորավարժության ժամանակ ցուցադրված տեխնիկան վաճառել է Սլովակիան։ Դա արվել է միջնորդավորված՝ Իսրայելի միջոցով: Այս մասին հայտնի է դառնում ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին ուղղված զեկույցներից։
Մինչ այս նշվում էր, որ արտահանումն իրականացրել է Չեխիան, քանի որ արտադրող երկիրը հենց Չեխիան է։ Երկրի ԱԳ նախարարությունն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին»:
RM-70/85 զինատեսակները համազարկային ռեակտիվ կրակի կայաններ են և համարժեք են Հայաստանի բանակի սպառազինության մեջ առկա «Գրադ» համակարգերին։ |
2016 թվականի արտահանումներին վերաբերյալ ՄԱԿ-ին հասցեագրված զեկույցում Սլովակիան ներկայացրել է, որ 2 միավոր RM-70/85 համազարկային ռեակտիվ կրակի կայան է արտահանել Իսրայել։
Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ սպառազինությունն Ադրբեջանին է վաճառվել Իսրայելի միջոցով, որտեղով էլ իրականացվել են փոխադրումները։ Հուլիսին բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան բացահայտել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները Սերբիա-Իսրայել-Ադրբեջան երթուղով 5 չվերթ են կատարել՝ յուրաքանչյուրում կրելով հրետանային ինքնագնաց համակարգեր (ենթադրաբար «Դանա») և RM-70/85 համազարկային ռեակտիվ կրակի կայաններ:
Ինքնաթիռները միջանկյալ վայրէջք են կատարել Իսրայելում, որտեղից էլ մեկնել են Ադրբեջան: Բեռն ուղարկել է չեխ-սլովակյան MSM Martin ընկերությունը, իսկ պատվիրատուները եղել են իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ստացվում է, որ Չեխիայի և Սլովակիայի համատեղ ձեռնարկությունը արտահանումը ձևակերպել է Սլովակիայի անվան տակ, սակայն իրականացրել է ոչ թե ուղղակի դեպի Ադրբեջան, այլ վաճառել է Իսրայելին, որն էլ, նախապես պայմանավորված լինելով, զենքը միանգամից վերավաճառել և մատակարարել է Ադրբեջանին։ Ընդ որում՝ վերը նշված երկու միավոր զենքը վերաբերում է միայն 2016 թվականին, և հնարավոր է, որ մատակարարումները շարունակվել են նաև 2017 թվականին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գնած նոր սպառազինության մասին հայտնի էր դարձել երկրի զինված ուժերի զորավարժության մասին հրապարակումներից։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...