Պուտինը ներկայացվել է որպես «կոմունիստական առաջնորդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Պուտինը ներկայացվել է որպես «կոմունիստական առաջնորդ»

15:09 11.11.2017

Նոյեմբերին ամերիկացիների շրջանում սոցիալիզմի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ հետազոտություն է անցկացվել: Ըստ արդյունքների՝ ԱՄՆ-ի՝ 15-35 տարեկան խումբն ընդգրկող երիտասարդները նախընտրում են ապրել ոչ թե կապիտալիզմի, այլ սոցիալիզմի շրջանում:

Կապիտալիզմին աջակցել է հարցվածների 42%-ը, իսկ 44%-ը պաշտպանել է սոցիալիզմը: Հետաքրքիր է, որ մնացած 7%-ը կողմ է քվեարկել հասարակական կարգի ավելի արմատական ձևերի համար, ինչպիսիք են ֆաշիզմը և կոմունիզմը: Մեծահասակները, որոնք կազմել են հարցվածների 59 %-ը, ընտրել են կապիտալիզմը, իսկ 34%-ը՝ սոցիալիզմը:

Միևնույն ժամանակ, հարցախույզին մասնակցածներից միջինը երկուսից երեքը չեն կարողացել ճիշտ սահմանել սոցիալիզմը: Գրեթե մեկ երրորդն էլ խառնել է ֆաշիզմը կոմունիզմի հետ:

Հարցումն իրականացվել է YouGov-ի կողմից կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հիմնադրամի պատվերով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Մարիոն Սմիթի կարծիքով՝ այն «ամփոփում է ամերիկացիների պատմական անգրագիտությունը» և վկայում կրթական համակարգի ձախողման մասին:

Հիմնադրամը ստեղծվել է 1994 թ. սկզբին: Կայքը գրում է, որ այդ ժամանակ հիմնադրամը հավաքել է նյութեր, որոնք, ըստ այդ կազմակերպության, վճռորոշ դեր են խաղացել խորհրդային գաղափարախոսության և ԽՍՀՄ փլուզման համար: Նշվում է նաև այն հանգամանքը, որ հետազոտության հեղինակներն արդյունքների վերլուծության մեջ առավելագույն ջանքեր են գործադրում   հարցախույզի մասնակիցներին, հատկապես նրանց, որոնք ընտրել են «սխալ» տարբերակները, ցույց տալ որպես հիմար:

Ուսումնասիրության 12-րց հարցը կայքը «ազնվության» լավ օրինակ է համարում: Հարց է հնչել մի շարք քաղաքական գործիչների ընդհանուր տպավորության մասին: Այս շարքում ընդգրկված են եղել Իոսիֆ Ստալինը, Վլադիմիր Լենինը, Չե Գևարան, Մաո Ցզեդունը. Կառլ Մարքսը և Վլադիմիր Պուտինը: Պատասխանները վերլուծելով՝ բոլորն անվանվել են «կոմունիստական առաջնորդներ»:

Հետաքրքիր է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Սի Ցզինպինը այս շարքում չկա, իսկ Պուտինը, որը, փաստորեն, կապ չունի կոմունիզմի հետ, այդ պաշտոնյաների շարքում է: 

 

 

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

23:21 19.05.2024

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը […] ...

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […] ...

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […] ...

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […] ...

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: ...

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

22:01 19.05.2024

Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերով։ «Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ և աղոթում ենք նախագահի ու նրա շրջապատի բարօրության համար», – գրել է Մոդին X սոցիալական ցանցում: ...

BACK_TO_TOP