Լեոնարդո դի Կապրիոյի կյանքի կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Լեոնարդո դի Կապրիոյի կյանքի կանոնները

19:00 11.11.2017

Լեոնարդո դի Կապրիո: Նրա անունը գիտեն բոլորը, անգամ նրանք, որոնք շատ հեռու են ֆիլմերից և կինեմատոգրաֆիական աշխարհի գործերին առհասարակ չեն խառնվում:

Այս դերասանի՝ «Օսկար» ստանալ-չստանալու հարցը տարիներ շարունակ հուզում էր բոլորին, իսկ երբ դերասանը «Փրկվածը» ֆիլմի համար ստացավ այդքան սպասված արձանիկը, բոլորն իրենց պարտքը համարեցին «Ֆեյսբուքում» գրառում անել «Լեոոոոոո՜, Օսկաաա՜ր» բովանդակությամբ, իսկ մինչ աշխարհը տոնում էր Լեոյի հաղթանակը, նա իր բաղձալի արձանիկը մոռացել էր «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված խնջույքին:

Բոլոր ժամանակների ամենահայտնի «Տիտանիկ» ֆիլմի իտալական, գերմանական և ռուսական արմատներ ունեցող դերասանը արդեն հասցրել է մարմնավորել բազմաթիվ պատմական և բազմաշերտ հոգեբանություն ունեցող կերպարների: Դի Կապրիոն ընկերություն է անում համաշխարհային կինեմատոգրաֆիայի Օլիմպոսի ռեժիսորների հետ՝ Ջեյմս Քեմերոն, Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտու, Սթիվեն Սփիլբերգ, Քրիստոֆեր Նոլան, իսկ Մարտին Սկորսեզեն իր ֆիլմերը չի պատկերացնում առանց Լեոյի:

Դերասանական և պրոդյուսերական գործունեությունից բացի՝ Դի Կապրիոն նաև զբաղվում է բարեգործությամբ ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով:

Այսօր այս տաղանդավոր և սրտակեր դերասանը դառնում է 43 տարեկան:

ShantNews-ը  ներկայացնում է դերասանի կյանքի կանոնները:

Ուշադիր հետևիր այն մարդկանց գործունեությանը, որոնք չեն ուրախանում քո հաջողություններով:

Անկեղծ ասած՝ ես չէի էլ ակնկալում «Օսկար» ստանալ իմ կատարած աշխատանքի դիմաց: Առհասարակ մրցանակաները ինձ համար երբեք էլ չեն հանդիսացել մոտիվացնող երևույթներ: Ես ոգեշնչվում եմ միայն այն բանից, որ հնարավորություն եմ ստանում աշխատել լեգենդար մարդկանց հետ և նրանց հետ ստեղծել մի բան, որով ես հետագայում կհպարտանամ:

Եթե դու հնարավորություն ունես քո կյանքում զբաղվել այն գործով, որն իրոք քեզ հաճույք է պատճառում և երջանկացնում, ապա համարիր, որ դու բազմաթիվ մարդկանցից բավականին առաջ ես անցել այս կյանքում:

Ես այն մարդկանցից չեմ, որոնք ձգտում են լինել նորաձև ու զիլ դեմք: Ես պարզապես ես եմ …  

Դերասանների աշխատանքի առավելություններից է, երբ դու պարզապես մարմնավորում ես մի կերպարի, թափանցում ես նրա բնավորության ամենանեղ շրջանակները և միայն դրա համար քեզ տալիս են շատ բարձր հոնորարներ: Ես հիմա չգիտեմ՝ ով եմ, ես միշտ փոխվում եմ:

Եթե չունես կյանքի նպատակ, ապա սկսում ես աշխատել ուրիշների նպատակների համար:

Կարծում եմ, որ ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն այն է, որ ձգտում է կարգ ու կանոն հրավիրել այն երկրներում, որոնցից ընդհանրապես գաղափար չունի:

Չեմ սիրում դպրոցները: Այնտեղ ստիպում են կենտրոնանալ այնպիսի առարկաների և երևույթների վրա, որոնց մասին առհասարակ չես էլ ցանկանում իմանալ:

Կարծում եմ, որ փաստավավերագրական ֆիլմերում ռեժիսորն Աստված է:

Փառքը կարծես ունիվերսալ անցաթուղթ լինի՝ կարող ես քո ցանկացած վայրը գնալ քո ցանկացած ժամին:

Ես չունեմ քաղաքական ասպարեզում հաստատվելու ձգտումներ և չափազանց վախենում եմ այն մարդկանցից, որոնք դա ունեն:

Ես հավանում են ամենահասարակ աղջիկներին, որոնց ամեն օր տեսնում ենք փողոցում՝ աշխատանքի շտապելիս, ուսանողուհիներին, մատուցողուհիներին և այլն: Շատ հաճախ են ինձ տեսնում երեկույթներին սովորական աղջիկների հետ, որոնց հետ ինձ զուտ ընկերությունից բացի համարյա ոչինչ չի միավորում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

15:05 19.05.2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում: «Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […] ...

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

20:07 17.05.2024

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […] ...

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

19:14 17.05.2024

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

BACK_TO_TOP