14:54 31.05.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Ծխախոտը և թոքերի առողջությունը»:
Օրվա շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է բանախոսներից, թե որքանով է հնարավոր ծխելու դեմ պայքարի հարցում արդյունքի հասնել, երբ հենց բժիշկների մեծ մասը ակտիվ ծխող է: Ավելին, մի կողմից խոսում են վնասակարության մասին, մյուս կողմից` ծխում անգամ վիրահատարանից դուրս գալուց անմիջապես հետո:
«Այո´, դա հոգեբանական և կենսաբանական կախվածություն է, ոչ բոլոր մարդկանց է հաջողվում ըստ դեղորայքի ընդունելու թողներ ծխելը: Բարեբախտաբար, շուկայում հիմա ունենք դեղամիջոցներ, որոնցից կարելի է օգտվել, բայց, ցավոք, մենք ունենք բժիշկներ, ովքեր ծխում են: Բավական բարդ է աշխատել այդ մասնագետների հետ: Մասնագետ, ամեն դեպքում, մի քիչ ճոխ է ասել: Երբ բժիշկն իրեն պրոֆեսիոնալ է համարում, գիտակցում է, որ գոնե հիվանդանոցի տարածքում դա չպետք է անի, եթե անում է, ուրեմն պրոֆեսիոնալիզմի հետ կասկածներ են առաջանում»,- պատասխանել է «Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ փորձագետ Սամվել Գրիգորյանը:
Ակադեմիկոս, «Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ ասել է, որ այս տարի նախատեսվում է մի ծրագիր իրականացնել, որով բուժում և խորհրդատվություն կտրամադրվի և այդ ամենն ուղղված կլինի ծխելու դեմ պայքարին:
Ակադեմիկոս, «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ փորձագետ Դավիթ Պետրոսյանն էլ ասել է, որ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել՝ բժիշկ ավելի ուշ են դառնում, քան ծխող:
«Դպրոցում տղան մի քիչ մեծ թվալու, ինքնուրույն թվալու համար ծխում է, բայց նիկոտինը բերում է նրան, որ իրենք կախման մեջ են ընկնում: Ծխելը թողնելու համար ջանքեր պետք է գործադրել, բժիշկների մեղքը նրա մեջ է, որ ջանքեր չեն գործադրում»,- հավելել է Պետրոսյանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...